Անահիտ Սիմոնյանն անկեղծացել է ու պատմել է իր և սկեսուրի խզված հարաբերությունների մասին

😲Անահիտ Սիմոնյանն անկեղծացել է ու պատմել, թե ինչը պատճառ հանդիսացավ իր և սկեսուրի հարաբերությունների վատթարացման ու խզման․․․🧐Մանրամասներն ամբողջական նյութում👇

Օրերս «Tete A Tete» հաղորդման հյուրն էր երգչուհի և այժմ բիզնես ոլորտում ակտիվ Անահիտ Սիմոնյանը։

Չնայած նրան, որ Անահիտն ավելի քիչ է ներկայանում երաժշտական բեմերում, նա շարունակում է սերտ կապ պահպանել իր սոցիալական մեդիայի հետևորդների և երկրպագուների հետ՝ լինելով ազնիվ և բաց։

Հաղորդման ընթացքում Անահիտը կիսվեց իր կյանքի դժվարին ու նշանակալից փուլերի մասին։

Հատկապես ընդգծվեց նրա և Հայկոյի հարաբերությունների թեման։ Երգչուհին հիշեց, որ թեև  բաժանված էին, շուրջ երկու տարի շարունակ ապրել են նույն տանիքի տակ՝ փորձելով պահպանել ներդաշնակությունը, սակայն չէին կարողացել հասնել փոխադարձ ըմբռնման։

Անահիտը կիսվել է նաև Հայկոյի հիվանդության ժամանակ տեղի ունեցած ուշագրավ դրվագներով։ Նա նշել է, որ Հայկոն, ունենալով իր անձնական կյանքը, այնուամենայնիվ, դիմել է իրեն՝ խնդրելով իր մոտ պահել հեռախոսը։

Այս կապակցությամբ Անահիտն ասաց․ «Նա վստահում էր ինձ, և գիտեր, որ իր հեռախոսը, եթե ինձ մոտ լինի, երբեք ուրիշի ձեռքը չի ընկնի»։

Երգչուհին նաև պատմեց, որ Հայկոյի մահից հետո նրա ընկերների մեծ մասը անհետացել են իրենց կյանքից։

«Միայն Կամո Սեյրանյանն է, ով կապ է պահում Արմանի հետ, և դա չեմ կարող անտեսել։ Իսկ մնացածը պարզապես անհետացան, և նրանց հրապարակումները կեղծավորության տպավորություն են թողնում»,- ցավով նշել է Անահիտը։

Հաղորդման ընթացքում երգչուհին անդրադարձավ նաև իր և սկեսուրի հարաբերություններին՝ բացահայտելով դրանց վատթարացման պատճառները։ Այս բաց ու հուզիչ զրույցը ևս մեկ անգամ ընդգծեց Անահիտի անկեղծությունն ու ուժը։

Մանրամասներն ու տեսանյութը՝ հաղորդման ամբողջական տարբերակում։

Գնահատականը
( 9 оценок, среднее 4.22 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ