😮Միքել Ռուֆֆինելլին աշխարհի ամենալայն ազդրեր ունեցող կինն է աշխարհում․ կապշեք տեսնելով նրա լուսանկարները👇
Գինեսի ռեկորդների գիրքը նոր և հետաքրքիր ռեկորդ է գրանցել. Լոս Անջելեսից Միքել Ռուֆֆինելլին ունի աշխարհի ամենալայն ազդրերը։ 😵💫Չնայած ընդամենը 1 մետր 56 սանտիմետր հասակին, նրա կազմվածքն իսկապես տպավորիչ է՝ նրա ազդրերի շրջագիծը կազմում է 2.4 մետր։
Այսպիսով, ստացվում է, որ 39-ամյա ռեկորդակիրը լայնությամբ գերազանցում է իր բարձրությանը, սակայն սա իրեն բոլորովին չի անհանգստացնում։👇

«Ես սիրում եմ իմ մարմինը և չեմ տեսնում որևէ պատճառ դիետա պահելու համար, քանի որ առողջական խնդիրներ չունեմ»,- ասում է Միքելը՝ հավելելով ինքնավստահությամբ. «Տղամարդիկ նիհար աղջիկներ չեն սիրում. նրանց ավելի շատ դուր են գալիս «ավազե ժամացույցի» կազմվածքով կանայք»։
Բարեբախտաբար, Միքելն ունի իր կազմվածքի երկրպագուները և նույնիսկ հատուկ հիացմունք ցուցաբերողներ, ինչը նրան մոդել դառնալու և մեկ նկարահանման համար հազար դոլարներ վաստակելու հնարավորություն է տվել։

Միքելը վստահ է, որ իր գայթակղիչ կազմվածքն ստացվել է հենց լայն ազդրերի և 1 մետրանոց բարակ իրանի շնորհիվ։
Առաջին ամուսնու հետ բաժանվելուց հետո նրա կյանքում հայտնվեց մեկ այլ տղամարդ՝ Ռեջի Բրուքսը, ումից էլ նա ունեցավ իր մնացած 3 երեխաներին։

Միքելի երկրորդ ամուսինը, 40-ամյա համակարգչային մասնագետը, վստահեցնում է, որ շատ է հավանում իր կնոջ արտաքին տեսքը և նրան համարում է գեղեցիկ ու հմայիչ, հատկապես 10 տարի միասին ապրելուց հետո։
Սակայն այդքան երջանկության հետ մեկտեղ, Միքելեի բացառիկ կազմվածքը նաև որոշակի դժվարություններ է ստեղծում. նա չի տեղավորվում սովորական ավտոմեքենաների մեջ, ուստի վարում է սեփական բեռնատարը, չի կարող նստել սովորական աթոռների վրա, և ստիպված է եղել պատվիրել հատուկ լայն մահճակալ։
