Ինչպես ընտրել կատարյալ կարմիր շրթներկ. Մասնագետը մի քանի գաղտնիք է ասել

Կարմիր շրթներկի օգնությամբ դուք կարող եք ակնթարթորեն ձեր կերպարը դարձնել ավելի պայծառ եւ արտահայտիչ: Սակայն, շատ աղջիկներ վախենում են այս տարրով  դիմահարդարումից, եւ իզուր:

Կարմիր շուրթերը անբաժանելի մասն  կանանց, քանի որ դրանով կանայք շատ հրապուրիչ տեսք ունեն: Սակայն շատ աղջիկներ համոզված են, որ վառ շրթներկը նրանց չի համապատասխանում։

Բյութի-փորձագետ Ռաիսա Լորենզանան կարծում է, որ կարմիրը  համապատասխանում է բացարձակապես ցանկացած աղջկա: Սակայն պետք է ընտրել կարմիրի ճիշտ երանգը տվյալ մաշկի համար: Նա մի քանի խորհուրդ է տվել կարմիր շրթներկ ընտրելու համար:

Եթե դուք ունեք բաց մաշկ ինչպես դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը ու շիկահեր եք, ապա ձեզ համար իդեալական կլինի կարմիրի սառը երանգները:

Լորենզանան պնդում է, որ նման տեսակի աղջիկները ավելի վառ տեսք կունենան հատապտղային երանգների շրթունքներով, իսկ ավելի դրամատիկ կերպարի համար Նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մուգ կարմիր եւ գինու երանգներին:

Եթե դուք շիկահեր եք, սակայն լավ արյայրուք ունեք, ապա ուշադրություն դարձրեք տաք կարմիր ու նարնջագույն երանգներին: Նման գույները կընդգծեն արևահարված մաշկի փայլը:

Մուգ մազեր ու բաց գույնի մաշկ ունեցող գեղեցկուհիներին փորձագետը խորհուրդ է տալիս կարմիրի հագեցած երանգները:Լորենզանի խոսքով ՝ դրանք շահավետ կընդգծեն մաշկի երանգը։

Իսկ ահա շիկահերներին վառ երանգների կարմիրն է համապատասխանում: Ինչպես նաև նա խորհուրդ է տալիս օգտագործել ջրակայուն շրթներկներ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ