Ահա թե ինչպես է Women’s Club-ի Աղջիկները Դիմավորել ԱՄՆ-ից Վերադարձած Լիլի Մորտոյին

🤗Ահա, թե ինչպես է Women’s Club-ի աղջիկները դիմավորել ԱՄՆ-ից վերադարձած Լիլի Մորտոյին😯👇

Women’s Club-ի անդամները կրկին հավաքվել են՝ այս անգամ նշելու իրենց ընկերուհու՝ Լիլի Մորտոյի, վերադարձը ԱՄՆ-ից։

Սոնան, Տոման, Լուիզան ու Մաշան ջերմորեն դիմավորել են նրան՝ անմիջապես կիսվելով այդ պահերով սոցիալական մեդիայում։

Սոնան հրապարակած տեսանյութում ուրախորեն հայտարարում է. «Նայեեեք՝ ովա եկել», ներկայացնելով Լիլիին։

Կադրերում ակնհայտ է նրանց ջերմ ու ընկերական մթնոլորտը, սակայն հանդիպմանը չի մասնակցել Զառան, որը, ըստ Սոնայի, վատառողջ է։

Լիլի Մորտոն, ով վերջին տարիներին զբաղվում է երգարվեստով, հիմնականում ներկայացնում է ռուսալեզու երգեր։

Չնայած նրան, որ հաճախ է հայտնվում քննարկումների կենտրոնում, մոդելը շարունակում է իր գործունեությունը՝ չտրվելով քննադատություններին։

Բացի ստեղծագործական կյանքից, Լիլին ակտիվորեն կիսվում է իր առօրյայով՝ ցույց տալով ընտանիքի, երեխաների ու ամուսնու հետ անցկացրած պահերը։

Վերջերս նա հրապարակել է մի տեսանյութ իրենց ԱՄՆ-ի տան շքեղ բակից՝ նշելով, որ ամուսինը անձամբ հետևում է շինարարական աշխատանքներին։ «Ինձ թվում է՝ շինարարությունը տեղափոխվելու է մեր տուն»,- կատակել է Լիլին։

Հրապարակված լուսանկարի վրա Լիլին գրել է․ «Հենց այսպես էլ ապրում ենք»։

Ամերիկայում հաստատված մոդելի շքեղ ապրելակերպը շարունակում է հետաքրքրել հետևորդներին, իսկ Women’s Club-ի ընկերուհիների ջերմ ընդունելությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց ամուր կապը։ Իսկ հետևորդների հիշողություններում արդնացնում այն հումորային պահերը, որ կերտել են նրանց կերպարները շոուի ընթացքում։

Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ