We are expanding. 🥰 Սիրուն Մինասը սպասում է իր երրորդ բալիկին․ 👨👩👧👦 Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է կլորացած փորիկը👇
Հայկական արմատներով, Նիգերիայում ծնված հայտնի հաղորդավարուհի և պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը, որը նաև հանդիսանում էր «Women’s Club» նախագծի սիրելի մասնակիցներից մեկը, կրկին ուրախ լուր է հաղորդել հանրությանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով իր արտասահմանյան հանգստի պահերը և միաժամանակ կիսվելով մի հուզիչ նորությամբ՝ իրենց ընտանիքն ընդլայնվում է, և նրանք սպասում են իրենց երրորդ բալիկին։
Տեսանյութում Սիրունի կլորացած փորիկն ակնհայտորեն երևում է, իսկ ինքը երջանիկ ու անկեղծ ժպիտով է։

Սիրունն ու ամուսինը՝ Ռաֆայելն արդեն ունեն երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Այս նորությունը ուրախությամբ է ընդունվել նրա հետևորդների և ընկերների կողմից։
Հետաքրքիր է, որ հանրությանը իր երկրորդ բալիկի սպասելու մասին ևս նա տեղեկացրել էր արտասահմանյան հանգստից՝ հրապարակելով լուսանկարներ Եգիպտոսից։ Այդ ժամանակ էլ նրա կլորացած փորիկն ակնհայտ երևում էր, և նա երջանիկությամբ կիսվել էր իրենց ընտանիքում սպասվող համալրման մասին։
Սիրունը հանրությանը հայտնի դարձավ «Women’s Club» նախագծի շնորհիվ և չնայած նա այժմ ինտենսիվ կերպով զբաղվում է բժշկությամբ և ղեկավարում իր կլինիկան, մնում է սիրված շատերի կողմից։

Այդ իսկ պատճառով Սիրունը իր սոցիալական էջերով ակտիվորեն կիսվում է ոչ միայն մասնագիտական ինֆորմացիայով, այլ նաև անձնական նորություններով, ինչն էլ շատ բուռն է ընդունվում նրա հետևորդների կողմից։
Դա է վկայում այն բազմաթիվ մեկնաբանությունները, որոնց միջոցով հետևորդները շնորհավորել ու ջերմ խոսքեր են գրել նրան։
Եվ, ըստ ամենայնի, սպասվող երեխայի ծնունդը կդառնա նոր կարևոր փուլ նրա կյանքի համար։ Տեսանյութն այստեղ