😲✂️«Մազի փոխարեն ծղոտ». Դեռահասը հաղթահարում է վախը և 10 տարեկանում ստանում առաջին սանրվածքը👇
😵💫 Տաս տարի շարունակ, մազերը չկտրելուց ու չսանրելուց հետո, տղան առաջին անգամ կտրվածք է անում👇

Դեռահասը 10 տարի չէր կտրել մազերը՝ ցանկանալով նմանվել երկար մազերով սերֆինգիստներին։ Ժամանակի ընթացքում նրա մազերը վերածվել էին խճճված, անհնազանդ զանգվածի, որն այլանդակ տեսք էր ստացել և այլևս սովորական մազ չէր հիշեցնում, այլ ծղոտե խուրձ։
Բացի այն որ նա ցանկանում էր նմանվել իր կումիրներին, տղան հրաժարվում էր նաև խնամել ու կտրել մազերն այն պատճառով, որ ահավոր վախ ուներ մկրատների հանդեպ։ Դրանց մասին մտածելն անգամ տղային հոգեկան ապրումների մեջ էր գցում։

Բայց մի օր, հոր՝ Անտոնիի քաջալերանքով, նա որոշեց հաղթահարել իր վաղեմի վախերը։ Նրանք միասին մտան վարսավիրանոց, որտեղ նրանց սպասում էր հմուտ ու համբերատար վարսավիր Ջեյմս Ուիլյամսը։
Երբ Ջեյմսը առաջին անգամ նայեց դեռահասի մազերին, նա ապշեց դրանց խճճված տեսքից։ Այնուամենայնիվ, համբերատար և փորձառու ձեռքերով Ջեյմսը սկսեց իր աշխատանքը՝ կտրելով և ձևավորելով մազերը այնպես, որ դրանք ավելի հարմարավետ և ժամանակակից տեսք ունենան։

Այժմ դեռահասը պարծենում է նորաձև սանրվածքով և իրեն ավելի վստահ է զգում։ Այն, ինչ ժամանակին անհանգստության պատճառ էր, այժմ խիզախության և փոխակերպման խորհրդանիշ է։
Նրա պատմությունը հիշեցնում է մեզ, որ վախերին դեմ գնալը կարող է բերել անասելի փոփոխությունների։