Տաթև Ասատրյանը իր մենահամերգի ժամանակ անսպասելի ու շքեղ նվեր մատուցեց իր առաջին տոմսը գնած երկրպագուին

🎶Տաթև Ասատրյանը Մոսկվայում կայացած իր մենահամերգի ժամանակ անսպասելի ու շքեղ նվեր մատուցեց իր առաջին տոմսը գնած երկրպագուին. բացառիկ ու հուզիչ տեսարաններն առաջին մեկնաբանության մեջ 👇

Օրերս Մոսկվայի բեմում տեղի ունեցավ Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որտեղ նա ներկայացրեց ոչ միայն իր հայտնի երգերը, այլև հայրենասիրական մի շարք ստեղծագործություններ։

Տաթևի համերգներն արդեն ավանդույթ են դարձել անակնկալներով զարմացնելու իր լսարանին։

Այս անգամ անակնկալը սպասում էր հենց այն հանդիսատեսին, ով առաջինը գնել էր համերգի տոմսը և տարիներ շարունակ եղել է Տաթևի անմնացորդ երկրպագուն։

Երգչուհու գործընկեր ավիաընկերությունն իր համար պատրաստել էր բացառիկ նվեր՝ մեկ տարվա ընթացքում Երևան անվճար թռիչքների հնարավորություն ։ Այս նվերը շատ հուզիչ էր ոչ միայն երջանիկ երկրպագուի, այլև ներկա հանդիսատեսի համար։

Հիշեցնենք, որ վերջերս Տաթև Ասատրյանն ու նրա ամուսինը՝ Նարեկ Ստամբոլցյանը, նշեցին իրենց ծանոթության տասնամյակը ։ Տաթևը պատմել է, որ նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երգի պետական թատրոնում, այն ժամանակ, երբ իր ամենամեծ հարստությունը իր ձայնն էր։ Նարեկը, ի դեպ, երգչուհու պրոդյուսերն է։

Երգչուհին նաև նշել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրն էլ երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ են

Նշենք, որ զույգը չի սիրում հաճախ լուսաբանել իրենց անձնական կյանքը, սակայն երբեմն հանրությանը ներկայացվող ընտանեկան լուսանկարներն ու տեսանյութերը միշտ ջերմ ընդունելություն են ստանում։

Գնահատականը
( 71 оценка, среднее 4.55 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ