Վիդեո 😵💫Կանայք չլuելու հատկnւթյուն nւնեն, հիաuթափեցնում է… 🫣 Uտեփան Ղամբարյանը` ամուuնալուծվելու nւ միայնակ մնալnւ nրոշման մաuին👇
«Իմունիտետ» հաղորդաշարի հյուրն այս անգամ Ստեփան Ղամբարյանն էր, ով բացահայտեց իր անձնական ու ընտանեկան կյանքից մի շարք հետաքրքիր դրվագներ։ Մենք ուշադիր հետևեցինք զրույցին և առանձնացրինք ամենահետաքրքիր պահերը։

Անձնական կյանք. միայնակ, բայց հստակ դիրքորոշումով
Դերասանը կրկին շեշտեց, որ ներկայումս միայնակ է և չի պատրաստվում փոխել իր որոշումը։ «Կանայք հաճախ չլսելու առանձնահատկություն ունեն. երբ խոսում ես, թվում է, թե լսում են, բայց իրականում՝ ոչ։ Դա երբեմն կարող է հիասթափեցնել»,- անկեղծացավ նա։
Հայրիկի դերում՝ ընկերական ու հասկացող
Հաղորդման ընթացքում Ստեփանը պատմեց նաև իր հայրական դերի մասին՝ նշելով, որ խիստ ծնող չի համարում իրեն։
«Աղջիկներիս հետ շատ ընկերական հարաբերություններ ունեմ։ Նրանք դեռ իրենց հասունացման փուլում են, այնպես որ ժամանակ կունենանք շատ բան քննարկելու։ Հետաքրքիր է, բայց նրանց մոտ էլ եմ նկատել չլսելու այդ գիծը»,- կատակով նշեց նա։

Կորուստների ցավն ու հարմարվելու դժվարությունը
Երբ խոսք գնաց կյանքի դժվար պահերի մասին, Ստեփանն անկեղծացավ, որ կորուստները երբեք չի հաղթահարում, պարզապես համակերպվում է դրանց հետ։
«Կորուստներ բոլորս էլ ունենք։ Մեր գլխին ջարդվեց այս ափսուրդը, ու հայտնվեցինք մի նոր, անհասկանալի իրականության մեջ։ Բոլորս դարձանք ազգովի սգակիր»,- հավելեց նա։
Այս խոսքերից պարզ է դառնում, որ Ստեփան Ղամբարյանը ոչ միայն շնորհալի դերասան է, այլև խորը մտածող անհատ, ով անկեղծորեն արտահայտում է իր տեսակետները կյանքի մասին։