Տուն քարանձավում․ Ահա թե ինչպիսի տեսք ունի ժամանակակից հյուրանոցը ժայռի ներսում

Տուն քարանձավում․😲 Ահա թե ինչպիսի տեսք ունի ժամանակակից հյուրանոցը ժայռի ներսում👇

🤗Ցանկանու՞մ եք զգալ ձեզ իսկական քարանձավի բնակիչ։ Դա հեշտ է։ Արկանզասում վաճառվում է բարեկարգված քարանձավ, որտեղ ներկայումս գտնվում է հյուրանոց: Միայն տեսնեք, թե ինչպիսի տեսք ունի այն ներսից👇

Beckham Creek Cave Lodge քարանձավ-տունը գտնվում է Արկանզասում ժայռերի մեջ։ Սառը պատերազմի տարիներին այն վերածեցին ապաստարանի, իսկ պատերազմի ավարտից հետո՝ շքեղ հյուրանոցի՝ 1200 դոլար գիշերավարձով։

Այս վայրի այցելությունը, որն ունի իր սեփական ջրվեժը, լճակ, արոտավայր և ուղղաթիռի վայրեջքարան, անմոռանալի փորձառություն է այցելուների համար։

Սակայն համաճարակը փոխեց զբոսաշրջային հոսքը, և այժմ այս քարանձավը գրեթե եկամուտ չի բերում։

Տերը որոշել է վաճառել այդ քարանձավում տեղակայված՝  վերջին ճիչին համապատասխան կառուցված այդ յուրահատուկ հյուրանոցը։

Քարանձավի տան երկու հարկերում (ավելի քան 500 մ² տարածքով) կա չորս ննջասենյակ՝ գաղտնի ջրահեռացման համակարգերով, յուրաքանչյուրը՝ իր առանձնացված լոգարանով, հյուրասենյակ՝ հեռուստացույցով, և հագեցած խոհանոց։

Այստեղ նույնիսկ իսկական ջրվեժ կա, ինչպես նաև կառավարվող ջեռուցում, ախոռ և արոտավայր, կապույտ գույնի ջրով լճակ՝ ձկներով, ուղղաթիռի վայրեջքարան։ Ամեն ինչ՝ կյանքի հաճույքի համար։

Տան սենյակներում և այլ տարածքներում պահպանվել են բազմաթիվ բնական ժայռային կազմավորումներ՝ շինարարության ժամանակ մեծ մասը թողնելով բնական վիճակում։

Սպելեոլոգիայի սիրահարների և ստալագմիտներով ու ստալակտիտներով ստորգետնյա լաբիրինթոսներում զբոսանքի համար սա իսկական նվեր է։

Շատերին դուր է գալիս այս քարանձավ-տունը, բայց պոտենցիալ գնորդները այն դիտարկում են միայն որպես ներդրում, որը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում եկամուտ չի բերի։

Հետևաբար, ներկայիս տերերը ցանկանում են այն վաճառել որպես լիարժեք տուն, որտեղ հնարավոր է կազմակերպել նաև Ամերիկայում այժմ նորաձև դարձած ապաստարան։

Այս քարանձավում կառուցված տան արժեքը կազմում է 2.75 միլիոն դոլար։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ