😍Միքելե Պլաչիդոն, ով հայտնի դարձավ «Սպրուտ» հեռուստասերիալում անմոռանալի «կոմիսար Կատտանիի» կերպարով, այսօր այլևս այն խարիզմատիկ կերպարը չէ, ինչպիսին հիշում են բոլորը: 😲Նկարներն ու ամբողջական նյութը մեկնաբանություններում👇

Հետխորհրդային տարիների ամենահեղինակավոր տղամարդկանցից մեկը՝ 1986 թվականին առաջին անգամ հեռուստաէկրաններին հայտնվելուց հետո, գրավեց հազարավոր կանանց սրտերը:
Այդ ժամանակ տղամարդիկ նույնիսկ փորձում էին կտրել մազերը և հագնվել «կոմիսար Կատտանիի» ոճով, որպեսզի սիրելի կանանց վրա մեծ տպավորություն գործեին:

Պլաչիդոն ծնվել է 1946 թվականի մայիսի 19-ին Իտալիայի Ապուլիա մարզում: Իր դերասանական կարիերան սկսել է 20 տարեկանում, սակայն ճանաչումն ու համբավը նրան պարգևեց «Սպրուտի» առաջին չորս սեզոններում Կատտանիի դերը:
Պլաչիդոն իր անկրկնելի խարիզմայով և մուգ, զգացմունքային հայացքով ոչ միայն խորհրդային կանանց, այլև միջազգային հանդիսատեսի ուշադրությունը գրավեց: Նրա անձնական կյանքը նույնպես բավականին հետաքրքիր է՝ դերասանը երեք անգամ ամուսնացել է և ունի հինգ երեխա:

Նրա երրորդ կինը՝ դերասանուհի Ֆեդերիկա Լունա Վինչենտին, իրենից 37 տարով փոքր է:
Տարիների ընթացքում նրա արտաքինում փոփոխություններ նկատվեցին. նա բավականին վաղ տարիքում սպիտակեց, սակայն նույնիսկ այդ տեսքով շարունակում էր մնալ իտալական մամուլի ուշադրության կենտրոնում:

Վերջին տարիներին Պլաչիդոն քիչ է նկարահանվում, սակայն ակտիվորեն զբաղվում է ռեժիսուրայով. վերջերս նա ներկայացրել է իր նոր ֆիլմը Ռումինիայի Բուզեու կինոփառատոնում, որը նվիրված էր պանդեմիայի ազդեցությանն ու այդ ժամանակաշրջանի դժվարություններին:
Ֆիլմի պրեմիերայի ժամանակ նրա երկրպագուները նկատեցին, որ Պլաչիդոն նիհարել է, իսկ մազերը նկատելիորեն պակասել են: Թեև տարիքը ազդեցություն է թողել նրա վրա, նախկին «կոմիսար Կատտանին» դեռևս լի է ստեղծագործական ծրագրերով:

Վերջերս նա ներկայացրել է նաև պատմական «Կարավաջոյի ստվերը» ֆիլմը, որի դերակատարերն են Իզաբել Յուպերը և Լուի Գարելը: Այս ֆիլմում իր դեբյուտն է ունեցել նաև Պլաչիդոյի որդին՝ Մարկո Բրեննոն, որը կարծես իսկական պատճենը լինի իր հոր երիտասարդ տարիների: