Ահա թե nվ է «Ծnվ աչքերի պատճառnվ» հեռուստաuերիալում Սառային մարմնավnրող դերասանnւհին․․․

😲Ահա թե nվ է «Ծnվ աչքերի պատճառnվ» հեռուստաuերիալում Սառային մարմնավnրող դերասանnւհին․․․👇

Այս դերասանուհին իր կերտած կերպարով կարճ ժամանակահատվածում սիրվեց հանրության կողմից։ 🤔Բայց քչերը գիտեն, ով է Նոնա Սաֆարյանը և ինչպես պատահեց, որ  շատերին անհայտ այս դերասանուհին ստացավ գլխավոր դեր պոպուլյար սերիալում․․․👇

«Ծnվ աչքերի պատճառnվ» հեռուստաuերիալը կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել հեռուստադիտողի ուշադրությունը և դառնալ հայկական հեռուստատեսության ռեյտինգային սերիալներից մեկը։

Դեռևս ամիսներ առաջ, նախագծի հեղինակները խոսելով եթեր բարձրացող հեռուստասերիալի մասին, փորձում էին շեշտը դնել այնտեղ ներգրավված և հայտնի դերասանների վրա, ինչպիսիք են Ալբերտ Սաֆարյանը, Անի Պետրոսյանը, Արման Ղազարյանը, Արմինե Պողոսյանը, և շատ հպանցիկ ներկայացնում էին, որ հեռուստասերիալում կան նաև դերասաններ, որոնց հետ առաջին անգամ են աշխատելու։ Նրանց թվում էր նաև Նոնա Սաֆարյանը։

Բայց ժամանակը ցույց տվեց, որ հեռուստասերիալային բնագավառում նորեկ Նոնան, բավական արագ զգաց իր հերոսուհուն և շատ լավ ներկայացրեց նրա կերպարը, ինչի շնորհիվ էլ շատ արագ գրավեց մարդկանց ուշադրությունն ու սերը։

Հեռուստասերալում սա Նոնա Սաֆարյանի առաջին փորձն է, բայց, մանկուց դերասանուհի դառնալու մասին երազող աղջկա համար, ոչ առաջին դերասանական փորձը։

Արդեն 10-րդ դասարանում, դպրոցին զուգահեռ նա սկսել է հաճախել թատերական ստուդիա և ավարտել այն։ Այնուհետև ընդունվել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»։

Այժմ 26-ամյա դերասանուհին աշխատում է Վանաձորի «Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»-ում և այս տարիների ընթացում  խաղացել է տարբեր ներկայացումներում։

Նա «Ծnվ աչքերի պատճառnվ» հեռուստաuերիալում է հայտնվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի շնորհիվ, ում հետ ծանոթացել 1․5 տարի առաջ՝ մեկ այլ նախագծի քաստինգի շրջանակներում, և մտերիմ հարաբերություններ պահել։

Ինչպես նշեցինք,  Նոնա Սաֆարյանի և Ելենա Արշակյանի համար սա համագործակցության առաջին փորձն է, բայց հավանաբար կլինի ոչ վերջինը։

Գնահատականը
( 97 оценок, среднее 4.48 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ