🚐 Ընտանիքը ընդամենը 700 դոլարով վերափոխել է հին միկրոավտոբուսը ոճային և հարմարավետ շարժական տան։ Լուսանկարներ՝👇
Բրիտանուհի, ով չորս երեխաների մայր է, ամուսնու հետ միասին հին միկրոավտոբուսը վերածել է ոճային և հարմարավետ շարժական տան։ Նրանց այդ աշխատանքի համար պահանջվել է երեք ամիս։ 😮
😍 Այնպիսի շքեղություն և հարմարավետություն նույնիսկ շատերիս տներում չկա։ Դուք անպայման կզարմանաք, երբ տեսնեք այն ներսից։👇

Վերափոխման համար նրանք օգտագործել են տարբեր նյութեր, այդ թվում՝ ինքնակպչուն վինիլ, գրում է Latest Deals-ը։
«Ես և ամուսինս դեռ մանկուց սիրել ենք տատիկ-պապիկների տնակ-մեքենաներով ուղևորությունները, և միշտ երազել ենք ունենալ մեր սեփականը, որպեսզի մեր երեխաները նույնպես այդ հաճույքը զգան»,- ասել է Քերիս Հոփքինսը։

Երբ նման միկրոավտոբուսներից մեկը վաճառքի հանվեց, նրանք հասկացան, որ կարող են իրագործել իրենց երազանքը, և գնեցին այն։
«Ես նախկինում տեսել էի նման մեքենաների վերափոխումներ և ցանկացա մեր միկրոավտոբուսին տալ յուրահատուկ հպում։ Կարծում եմ, որ հին միկրոավտոբուսներն ունեն չափազանց հնացած ինտերիեր, իսկ մերինը 2002 թվականի արտադրության է։ Ես պահում էի ինձ դուր եկած գաղափարների նկարները և դրանցից էի օգտվում»,- նշել է Քերիսը։

Նրա խոսքով՝ աշխատանքը տևել է երեք ամիս։ Նրանք հեռացրել են բոլոր դռներն ու պահարանները, մաքրել բոլոր պատերը և վերականգնել ամբողջ փափուկ կահույքը։
Դրանից հետո ընտանիքը սկսեց տեղադրել սալիկներ, ներկել պատերը և տեղադրել նոր պահարաններ։
«Մենք օգտագործեցինք փայտե շերտեր՝ ճաշասենյակի հատվածում դեկորատիվ պատ ստեղծելու համար, իսկ լոգարանում տրոպիկական պաստառ՝ ընդգծված դետալ ավելացնելու համար։ Այդ պաստառը շատ էի հավանել և օգտագործեցի ամենահարմար վայրում»,- հավելել է Քերիսը։

Նստասենյակում նրանք տեղադրել են գորգ, փոխել գազով աշխատող վառարանը էլեկտրականի, իսկ հին լույսերը՝ նորաձև տարբերակներով։
«Ես փոխարինեցի հին վարդակները նորերով՝ USB պորտերով, իսկ հին պատի լույսերը փոխարինեցի ժամանակակից և դիզայնին համապատասխանող լույսերով»,- նշել է Քերիսի ամուսինը։
Արդյունքում, նրանք շատ գոհ են մնացել վերջնական արդյունքից և վստահեցնում են, որ ծախսել են ոչ ավել քան 700 դոլար։

«Դա իսկապես ծանր աշխատանք էր։ Իմ հաշվարկով՝ ծախսել ենք մոտ 520 ֆունտ ստեռլինգ (700 դոլար)։ Բարեբախտաբար, ամեն ինչ ինքներս արեցինք։ Սա նաև ուրախության մի մասն էր. մեր հպումն ավելացրինք միկրոավտոբուսին և շատ հպարտ ենք մեր արդյունքով»,- նշել է Քերիսը։
Նա նաև խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են նման բան անել, հավաքել գաղափարներ ինտերնետում, ինչպես նաև բաժանորդագրվել զեղչերի և առաջարկների մասին տեղեկացնող նամակներին։