🥹 Լյուսյա Հակոբյանը որդու կորստից հետո դիմում է օգնության խնդրանքով👇
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ անժամանակ կյանքից հեռացել է աստղաբան Լյուսյա Հակոբյանի որդին՝ 48-ամյա Հրայր Գևորգյանը։
Մոր համար այս անդառնալի կորուստը ծանր հարված է եղել։ Վիշտն ու մենակության զգացումը հաղթահարելու համար Լյուսյա Հակոբյանը դիմել է իր հետևորդներին ու ընկերներին՝ օգնություն խնդրելով։

«Սիրելի բարեկամներ, խնդրում եմ օգնեք։ Փոքր կենտրոնում մեկ սենյականոց բնակարան վարձակալելու կարիք ունեմ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Նրա գրառումը մեծ արձագանք է ստացել օգտատերերի շրջանում, որոնք ջերմ խոսքերով ու հնարավոր օգնությամբ փորձել են սատար կանգնել նրան այս դժվարին պահին։

Ինչպես նշում է «Իրավունք» թերթը, աստղաբանին մոտ կանգնած մարդիկ պատմել են, որ նրա որդին՝ Հրայր Գևորգյանը, ծանր էր տանում մայրիկի շուրջ ծավալվող իրադարձությունները։
Ըստ նրանց, հատկապես բնակարանի բացակայությունը լուրջ ազդեցություն է ունեցել նրա հոգեկան ու ֆիզիկական վիճակի վրա, ինչը, ի վերջո, հանգեցրել է առողջական լուրջ խնդիրների և ստենդավորման։
Հիշեցնենք, որ Լյուսյա Հակոբյանը օրերս դիմել էր իր հետևորդներին՝ օգնություն խնդրելով փոքր կենտրոնում մեկ սենյականոց բնակարան վարձակալելու հարցում։