Շատ nւրախալի լnւր… 🙂 Լnւիզա Ներuիսյանը խոuել է Հրանտ Թnխատյանի առnղջական վիճակի մաuի👇

«HerMine» հաղորդման հյուրերն այս անգամ դերասանուհիներ Լուիզա Ներսիսյանն ու Լիլիթ Թոխատյանն էին։
Զրույցի ընթացքում նրանք անդրադարձան իրենց անձնական կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև ընտանեկան ու մասնագիտական հարաբերություններին։
Հրանտ Թոխատյանի առողջական վիճակը վերջին շրջանում շատերին է մտահոգում, ուստի Լուիզա Ներսիսյանը նշեց.

«Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է։ Նա արդեն վերադառնում է աշխատանքի, ինչը մեզ համար շատ ուրախալի է»։
Զրույցը շարունակվեց մայր ու աղջիկ փոխհարաբերությունների մասին։ Լուիզան պատմեց, որ տարիների ընթացքում իրենք ստեղծել են առանձնահատուկ կապ, որտեղ ամեն մանրուք կարևոր է.
«Մի նախադասությունից անգամ կարող եմ հասկանալ, թե ինչ վիճակում է ինքը։ Բայց երբեմն շատ բաներ ինձանից թաքցնում է։ Իսկ ես, իհարկե, զգում եմ, բայց միտումնավոր զրույցի թեմա չեմ դարձնում։ Ժամանակի ընթացքում, զրույցի այլ հոսանքների միջով, մենք նորից անդրադառնում ենք այդ թեմային»։

Խոսելով իրենց կապող ընդհանուր կետերի մասին՝ դերասանուհին ընդգծեց, որ մասնագիտական հետաքրքրություններն իրենց առանձնահատուկ կերպով միավորել են։
Լիլիթ Թոխատյանը խոսեց նաև խանդի և նախանձի մասին՝ այն դիտարկելով այլ տեսանկյունից.
«Խանդ չէ, այլ հպարտ նախանձ։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է Լուիզան շփվում իմ ընկերների հետ, ինչքան հեշտ ու անկաշկանդ է, մտքումս մտածում եմ՝ վայ, ինչ հաճելի է, ինչքան հպարտ եմ։ Միաժամանակ, երբեմն մտածում եմ՝ երանի ես էլ այդպես կարողանայի»։
Այս ջերմ ու անկեղծ զրույցը ցույց տվեց, որ ընտանիքի անդամների միջև եղած ամուր կապը երբեմն ավելին է, քան պարզապես արյունակցական հարաբերությունը։