Անսպասելի է․ 😮Ահա թե ովքեր են մեդիադաշտում փետրվար ամսվա ամենաքննարկվող հայ աստղերը👇
Հայկական մեդիադաշտը փետրվարի ընթացքում կրկին ուշադրության կենտրոնում է պահել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ վերլուծելով նրանց գործունեությունն ու նորությունները:
MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալներով՝ երեք ամենաշատ հիշատակված հայտնիներն են՝ Իվետա Մուկուչյանը, Ավետ Բարսեղյանը եւ Էրիկ Կարապետյանը:

Իվետա Մուկուչյան եղել է փետրվարի լրատվականների հիմնական կենտրոնում՝ 74 հիշատակմամբ: Նրա նոր տեսահոլովակը՝ «Սիրում եմ», որը հիմնված է Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» ստեղծագործության վրա, մեծ արձագանք է գտել:
Բացի այդ, նա նկարահանվել է «Բարի օր 2» կատակերգությունում եւ կիսվել է Զանզիբար կղզում անցկացրած հանգստի լուսանկարներով:

Ավետ Բարսեղյանը, 69 հիշատակումներով, զբաղեցրել է երկրորդ տեղը: Նա ներկայացրել է իր առաջին գիրքը՝ «Հայելիս», որը լույս է տեսել Գրքի եւ արվեստի ձմեռային փառատոնի շրջանակում:
Բարսեղյանը խոստովանել է, որ գիրքն իրականություն է դարձել ընկերների շնորհիվ, իսկ ընթերցողները կգտնեն այնտեղ կյանքի բազմազան հույզերը:

Էրիկ Կարապետյանը, երրորդ հորիզոնականում՝ 63 հիշատակմամբ, հայտնվել է լուրերի կիզակետում իր երգի հետ կապված միջադեպի պատճառով:
Երգիչը բարձրաձայնել է, որ Մալախովի հաղորդման ընթացքում իր երգը ներկայացվել է որպես ադրբեջանական, ինչը մեծ զայրույթ է առաջացրել նրա մոտ:
Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է պայքարել իր հեղինակային իրավունքների պաշտպանության համար:

Այսպիսով, փետրվարին հայկական մեդիադաշտը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել մշակութային եւ ստեղծագործական ոլորտների ներկայացուցիչներին՝ անդրադառնալով նրանց նորություններին, ստեղծագործական ձեռքբերումներին ու ծագած խնդիրներին:
Հ․Գ․ սկզբնաղբյուրը՝ Bravo.am