Արել եմ ամեն ինչ՝ երեխաներիu ապրուuտը ապահnվելու համար․ Արև Սանթրnսյան

Ուրիշի տներն եմ մաքրել, խմnրեղեն պատրաuտել` արել եմ ամեն ինչ՝ երեխաներիu ապրnւuտը ապահnվելու համար․😲 Արև Սանթրnսյանը`տnւն չnւնենալnւ, աղջիկներին մենակ մեծացնելnւ մասին👇

ՀՀ վաստակավոր արտիստ Արև Սանթրոսյանը «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրըն էր, որտեղ անկեղծորեն պատմեց իր անցած ճանապարհի, բեմի հանդեպ սիրո և մայրության փորձությունների մասին։

Դերասանուհին հիշեց, թե ինչպես է առաջին անգամ հայտնվել բեմում՝ առանց նախապատրաստվելու.

«Ես հուշարար էի, բոլոր պիեսները անգիր գիտեի։

«Գիքոր» ներկայացման ժամանակ դերակատարները Մոսկվայից չկարողացան ժամանել, իսկ հայրս՝ աշխարհի ամենաբարի մարդը, մարմնավորում էր Բազազ Արտեմին։

Բոլորը ասացին՝ Արևիկը կարող է խաղալ։ Երբ դուրս եկա բեմ, սկսեցի խաղալ, ու ներկայացումն ընթացավ։

Երբ վերջացրեցի, բոլորը գրկեցին, շնորհավորեցին, բայց միայն հայրիկս հուզված էր։ Նա ինձ ուրիշ ձև էր սիրում, միշտ ուզում էր, որ ամեն ինչ լավ լինի ինձ համար»։

Դերասանուհին խոստովանեց, որ հոր մա-հը մեծ կորուստ էր իր համար, և երկար ժամանակ պահանջվեց, որ նա վերագտնի իրեն։

Արև Սանթրոսյանը միայնակ է մեծացրել իր աղջիկներին, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով։

«Շատ եմ տանջվել, բայց երբեք չեմ տրտնջացել։ Մենք հումորով մարդիկ էինք, և դա շատ է օգնել։ Տուն չունեինք, 20-22 տարի վարձով ենք ապրել։

Այն ժամանակ աշխատավարձերը չնչին էին, ձմեռները՝ անտանելի ցուրտ, բայց ես ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները երբեք պակասություն չզգան»։

Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ դերասանուհին պատմեց, թե ինչպես իր դուստրը՝ Տաթևիկը, քաղաքապետարանի ծրագրի շնորհիվ վերջապես ապահովեց իրենց ընտանիքին սեփական տանիքով.

«Տաթևիկս գրանցվել էր բնակարանի ծրագրում, բայց ցուցակում ընդգրկվելու համար գրանցում էր պետք։ Ինքն այնքան հուսահատ էր, որ զանգեց ու ասաց, որ դուրս է մնացել ծրագրից։ Այնքան հուզվեցի…

Բայց խմբի վարիչը, որի հետ աշխատում էր ազգային թատրոնում, գրանցեց իր տան վրա, և այդպես մենք մեր տունն ունեցանք»։

Չնայած բազում դժվարություններին՝ դերասանուհին երբեք չի հուսահատվել ու կանգ չի առել։

«Չէ, չեմ կոտրվել։ Արել եմ ամեն ինչ՝ երեխաներիս ապրուստը ապահովելու համար։ Ուրիշի տներն եմ մաքրել, խմորեղեն եմ պատրաստել, կրեմներ քսել, որ երեխաներիս տրանսպորտի փողը տամ։

Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց ամեն ինչ հաղթահարել ենք»։

Արև Սանթրոսյանի պատմությունը վառ օրինակ է մայրական նվիրվածության, ուժի և պայքարի՝ կյանքի ամենադժվար պահերին անգամ չկոտրվելու։

Գնահատականը
( 19 оценок, среднее 4.32 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ