😲Աղջիկը, ում դեմքը նմանեցնում էին «ձիու», դիմել է պլաստիկ վիրահատության․ Լուսանկարներ մինչև այդ և հետո👇
❗️❗️Օլիվիա Բորդմանը դիմեց բարդ վեցժամյա վիրահատության, որի ժամանակ նրա վերին և ստորին ծնոտները կոտրվեցին և առաջ քաշվեցին: Նրան նաև գենոպլաստիկա արվեց՝ փոփոխելու կզակի դիրքը:👇

Աղջիկը, ով որոշել էր չհանդիպել ոչ մեկի, երբ նրա դեմքը «ձիու» էին անվանել, վերջապես վիրահատությունից հետո իրեն կրկին ինքնավստահ է զգում:
29-ամյա Օլիվիան երկար ժամանակ երազում էր այս փոփոխության մասին, քանի որ դպրոցում և համալսարանում շատերը անդադար ծաղրում էին նրա ծնոտը և մեծ ատամները, ինչը խախտել էր նրա ինքնավստահությունը:

Վատ կծվածքը դժվարեցնում էր նույնիսկ խոսելը, ինչը ազդում էր նաև շնչուղիների վրա:
Օլիվիան այս տարվա սկզբին վճռական որոշում կայացրեց վիրահատություն կատարել 25,000 ֆունտ ստերլինգի արժողությամբ, որի կեսը վճարեց բժշկական ապահովագրությունը:

Սեպտեմբերին վիրահատությունից մի քանի շաբաթ անց Օլիվիան ասաց, որ ստացել է նոր կյանք՝ բարձր գնահատելով ինչպես առողջական, այնպես էլ գեղագիտական արդյունքները՝ վիրահատության ճանապարհը փաստաթղթավորելով սոցիալական ցանցերում:
Չնայած ամբողջական արդյունքները նա կտեսնի միայն վեց ամիս կամ մեկ տարի անց, Օլիվիան արդեն յոթերորդ երկնքում է փոխված տեսքի համար:

«Հիմա եu այնքան երջանիկ եմ: Այնքան տարօրինակ էր արտացnլանքս՝ ես շունչ քաշեցի թեթևացած: Ես չեմ դադարում նայել իմ պրոֆիլին:
Մի մարդ աuաց, որ եu Կեյթ Բեքինսեյլի նման եմ, դա ծիծաղելի է:

Որոշները նույնիսկ ինձ սուպերմոդել են անվանել, թեև ես հաստատ ինձ այդպիսին չեմ համարում:
Իմ շնչառությունը հիմա հիանալի է։ Ես ինձ նորովի և հանգիստ եմ զգում:

Իմ ապաքինման ճանապարհը դեռ երկար է, բայց իմ ինքնավստահությունը զգալիորեն աճել է, և ես այնքան գոհ եմ այդ ամենից», — նշել է Օլիվիան:
