«Սոն ջան, չմեռնես հանկարծ…ազիզ ջան, կներես…». Ավետ Բարսեղյանը եթերում հեգնելով ներեղություն խնդրեց

😟😳«Սnն ջան, չմեռնեu հանկարծ…ազիզ ջան, կներեu…». 😵‍💫 Ավետ Բարuեղյանը եթերnւմ հեգնելnվ ներեղnւթյուն խնդրեց․ Տեuանյութ👇

Հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ այս անգամ «Ռանդեվու» հաղորդման հյուրի կարգավիճակում։

Նրա անկեղծ խոսքերն ու սուր դիտարկումները քննարկումների առիթ դարձան՝ հատկապես սոցիալական մեդիայի օգտատերերի շրջանում։

Ավետի նկատմամբ հանրային վերաբերմունքը բավականին բևեռացված է․ ոմանք նրան համարում են ինքնահավան, մյուսները՝ ուղղախոս ու անկեղծ։

Հաղորդման ընթացքում նա անդրադարձավ այս թեմային՝ նշելով, որ այսօր հասարակության ընկալումները հաճախ խեղաթյուրված են։

«Մեր հանրությունը հիմա թևակոխել է «ծուռ հայելիների» դաշտ, որտեղ հերոսը դավաճան է, մածունը՝ սև։ Այդ ամենի մեջ, ով հանդարտ է և չի փորձում արհեստականորեն ընդգծել իր աստղային կարգավիճակը, կարող է թվալ մեծամիտ», – նշեց նա։

Ավետը հայտնի է իր սուր արտահայտություններով, որոնք երբեմն հասարակության տարբեր շերտերի քննադատության են արժանանում։ Դեռ վերջերս նա Մանե Գրիգորյանի հաղորդման ժամանակ կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ խոսելով երգչուհի Սոնա Շահգելդյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Անդրադառնալ հիմարությանը, նշանակում է այն լեգիտիմացնել։ Այդ պատճառով առաջարկում եմ անցնել առաջ։ Ես երբեք չեմ վախեցել արտահայտել իմ կարծիքը, նույնիսկ եթե դա որոշներին դուր չի գալիս», – ասաց նա։

Չնայած առաջացած աղմուկին՝ Ավետն ընդգծեց, որ Սոնա Շահգելդյանի անձի ու արվեստի նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք չունի։

Հաղորդման ընթացքում, երբ նրան հարցրին՝ կա՞ մարդ, ում կցանկանար ինչ-որ բան ասել, բայց չի հասցրել, Բարսեղյանը պատասխանեց ակնհայտ հեգնանքով․

«Սnն ջան, չմեռնեu հանկարծ, nր չհաuցնեմ քեզնից եթերային ներnղություն խնդրել։ Եթե վիրավnրվել ես մի պահ…իuկ դու աղջիկ եu, որևէ աղջկան չարժի ներnղություն խնդրել՝ ազիզ ջան, կներեu…»

Այս խոսքերն ընդունվեցին հակասական՝ մի մասը դա համարեց հումոր, իսկ մյուսները՝ նոր սարկազմի դրսևորում։

Գնահատականը
( 3 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ