«Ես այս պատմությունը  երբեք չեմ պատմել՝ շատ խայտառակ է․․․» Արամ MP3

🫣«Ես այս պատմությունը  երբեք չեմ պատմել՝ շատ խայտառակ է․․․» .  🤭Արամ MP3-ին եթերում պատմել է բաներ, որոնց մասին մինչ այս երբեք չի բարձրաձայնել👇

Օրերս  «Հենց այնպես» հաղորդաշարի հյուրերն էին հաղորդավար և երգիչ  Արսեն Գրիգորյանն ու հումորիստ ու երգիչ Արամ MP3-ն։  Հաղորդման շրջանակներում, անկեղծանալով, նրանք պատմել են տարբեր հետաքրքրաշարժ դեպքեր իրենց կյանքից ու գործունեության ընթացքում պատահած ծիծաղաշարժ իրավիճակներից։

Այն հարցին , թե եղել են արդյոք գործնական կյանքում խայտառակ դեպքեր, Արամ MP3-ին հիշել է․

«Ես այս պատմությունը  երբեք չեմ պատմել՝ շատ խայտառակ է,  դրա մասին բացի այն մարդկանցից, որ ներկա են եղել, ոչ ոք չգիտի։ Սա մոտավորապես 14 տարի առաջվա դեպք է, երբ «Շանթում«-ի «Սուպեր սթար«-ի մի շարք եթերաշրջաններից հետո տնօրինությունը որոշեց կազմակերպել գալա համարգ, որտեղ մասնակցելու էին բոլոր եթերաշրջանների հաղթողները և որոշվեր ով է ամենա-ամենա հայ սուպեր սթարը։

Դրա համար վաճառվեցին տոմսեր, համերգը եղավ Ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում և որոշվեց, որ պետք է վարեմ ես։ Իսկ ես հաղորդավարի դերում , ուղղակի դողում եմ, կարող եմ ժամերով համերգ տալ, երգել, ընթացքում խոսել իմպրովիզներով, բայց համերգ վարել, այն էլ պատրաստի տեքստով․․․ ամեն բան մոռանում եմ ու խառնում իրար։

Համերգի ընթացքը ինչպես արդեն կռահեցիք անցավ խայտառակ ձևով՝ մի քանի երգչի անուն շփոթեցի, բայց խայտառակության ամենաբարձր լևելը դեռ առջևում էր։

Վերջում բեմ է դուրս գալիս հաղթող մասնակիցը։ Եվ ես միկրոֆոնը փոխանցում եմ նրան և հորդորում շնորհակալության խոսքեր ասել մայրիկին, հայրիկին․․․ Եվ զգում եմ , որ այդ աղջիկը այլայլվում է, արցունքները դեմքից սկսում են հոսել, դահլիճի արձագանքը այնպիսին էր, որ լավ էլի․․․ պարզվում է, որ այդ ընթացքում մա հացել է այդ աղջկա մայրիկը և բոլորը գիտեն այդ մասին, բացի ինձնից․․․․Այդ պահին գետինը բացվեց, ես մտա մեջը»։

Հաղորդման ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև․

 

 

Գնահատականը
( 4 оценки, среднее 4.25 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ