Էլիզը հեռացել է տնից. 😵💫 Ահա թե որն է պատճառը, որ նա գնացել է առանձին ապրելու.․. Արամի բացառիկ մեկնաբանությունը👇
Հայտնի շոումեն և պրոդյուսեր Արամ Մելիքյանի ընտանիքը մշտապես վայելում է հանրության ջերմ վերաբերմունքը։
Ընտանիքի բոլոր անդամները ակտիվ ներկայություն ունեն սոցիալական հարթակներում, որտեղ շարունակ կիսվում են իրենց առօրյայով։
Ամենից աչքի ընկնողը Արամի ավագ դուստրը՝ Էլիզ Մելիքյանն է, ով հոր նման դարձել է սոցցանցերի ակտիվ մասնակից։

Էլիզը իր ինստագրամյան էջում պարբերաբար հրապարակում է տեսանյութեր ու լուսանկարներ, ներկայացնելով ինչպես իր առօրյա զբաղվածությունը, այնպես էլ ընտանիքի անդամներին, այդ թվում՝ փոքրիկ Տիգրանին։
Հետաքրքիրն այն է, որ Էլիզայի հրապարակումներում հաճախ կարելի է տեսնել նաև նրա սիրելիին՝ Հարութին, ով նույնպես դարձել է բաժանորդների ուշադրության կենտրոնում։
Զույգը բացահայտորեն կիսվում է իրենց հարաբերության ջերմ պահերով, ինչն էլ ավելացնում է Էլիզի էջի հանրաճանաչությունը։
Արամ Մելիքյանը էլ վերջերս անդրադարձել է իր ընտանիքում տեղի ունեցած փոփոխությանը՝ հայտնելով, որ դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, որոշել է տեղափոխվել և սկսել ինքնուրույն կյանք։

Արամ Մելիքյանը նշել է, որ Էլիզը իր հետ անկեղծ զրույցում հայտնել է՝ պատրաստ է մտնել կյանքի նոր փուլ և փորձել ապրել ինքնուրույն։
Ծնողներ Արամն ու Լիլիթը հարգանքով են ընդունել դստեր այդ որոշումը՝ հաշվի առնելով նրա տարիքային հասունությունը և ինքնուրույնության ձգտումը։
Արամ Մելիքյանը նաև խոստացել է մոտ ժամանակում ավելի մանրամասն ներկայացնել իր ներքին վերաբերմունքը այդ քայլի հանդեպ և կիսվել ընտանիքի արձագանքի հետաքրքիր դրվագներով։
Հավելենք, որ Էլիզը շուտով կդառնա 20 տարեկան, ինչը շատերի համար ընկալվում է որպես կյանքի ինքնուրույն ճանապարհի մեկնարկի կարևոր հանգրվան։