Աննա Դովլաթյանն առաջին անգամ անկեղծացել և խոսել է իր և Դավիթի բաժանության պատճառների մասին

Մարդիկ կան չեն կարողանում դիմակայել հաջողություններին և փոխվում են․😲 Աննա Դովլաթյանն առաջին անգամ անկեղծացել և խոսել է իր և Դավիթի բաժանության պատճառների մասին․ Տեսանյութ👇

Այս անգամ Look&Face հաղորդաշարի հյուրն էր դերասանուհի և երգչուհի Աննա Դովլաթյանը։

Հաղորդման շրջանակներում խոսվեց այնպիսի թեմաներից ինչպիսիք են՝ ամեն ինչ 0-ից սկսելը, մայրությունը, Աննայի հոր աջակցությունը և իհարկե, վերջին շրջանում այդքան քննարկված ամուսնալուծությունը։

Չնայած , ոչ-ոք չէր պատկերացնի, որ հայկական շոուբիզնեսի ամենասիրված զույգերից մեկը կբաժանվի, դա այլևս փաստ է։ Աննան անդրադառնալով թեմային նշեց, որ ինքը ևս երբեք չէր կարող պատկերացնել, որ նման մի օր կգա իր կյանքում․

-Սա շատ դժվար էտապ է, և ոչ ոքի չես ցանկանա, որ նման բանի միջով անցնի, հատկապես, եթե երեխա կա։ Բայց և հանուն երեխայի գնում ես նման քայլի։

Շարունակելով թեման Աննան նշեց, որ այդ որոշումը ինքնին դժվար է տրվում, բայց այն շատ ավելի բարդ ու դժվարին է դառնում, երբ ապրում ես հայկական ավանդական ընտանիքում, որտեղ պետք է մտածես ծնողիդ, երեխայիդ ու շրջապատիդ մասին ևս։

Երգչուհին նշեց, որ շատ անգամ է փորձել հանուն երեխայի աչք փակել խնդիրների վրա, բայց կան մարդիկ, ովքեր չեն դիմակայում հաջողությանն ու փոխվում են։

Բիզնես կիսելու մասին , ըստ նրա խոսք անգամ չի եղել, քանի որ իրենք շատ ավելին են կորցրել։

Աննան նշում է, որ ինքը սովոր է, ինչպես շնիկները, ինքն իր վերքերը լպստելով, բուժվել ու ոտքի կանգնել, և այսօր ընդունում է այն ինչ ունի և չէր ցանկանա որևէ բան փոխվել։

Ամբողջական հարցազրույցը ստորև․

Գնահատականը
( 3 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ