Օրական քանի ձու կարելի է ուտել. Գիտնականների կարծիքը մշտապես փոխվում է

Ձվի օգուտների և  վնասների մասին գիտնականների կարծիքը մշտապես փոխվում է: Ոմանք կարծում են, որ ձու անփոխարինելի է օրգանիզմի համար, մյուսները, ընդհակառակը, անցանկալի է:

Այսօր դիետոլոգների մեծ մասի տեսակետն այսպիսին է.ձուն պետք է ուտեն բոլորը, բացի շաքարախտով հիվանդներն ու ալերգիկները: Որոշ մարզիկներ ամեն օր ուտում են մինչև 8 և ավելի ձու, օրական ապահովելով իրենց համար 120գ սպիտակուցը:

Պահանջվող չափաբաժինը սպիտակուցի օրական 300մգ-ն է:

Սպիտակուցի աղբյուր

Ձվի սպիտակուցը գրեթե ամբողջությամբ կլանվում  է մարմնի կողմից: Այն պետք է ուտել մկանային աճի համար:

Բացի այդ, օրական ընդամենը մեկ ձու օգտագործելը նպաստում է նիհարելուն։ Սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքները հագեցնում են օրգանիզմը և բարելավում նյութափոխանակությունը։ Ախորժակը նվազեցնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտյան ձու ուտել:

Վիտամինային ռումբ

Մեկ ձուն պարունակում է վիտամին A-ի օրական նորմայի 5 տոկոսը և  վիտամին D-ի օրական նորմայի 10 տոկոսը: Այս մթերքում առկա են նաև ցինկ, յոդ, երկաթ, ռետինոլ, ֆոսֆոր:

Եթե ցանկանում եք պահպանել աչքի առողջությունը, ապա պետք է ձու ուտեք: Ձուն նաև հարուստ է հակաօքսիդանտներով:

 Ուղեղի գործունեության բարելավում

Ձուն աներևեկայելի օգտակար է նաև ուղեղի աշխատանքի համար: այն օգնում է բարելավել հիշողությունը և զարգացնել մտածողությունը: Ձուն նաև շատ կարևոր է առողջ ոսկորներ ունենալու համար:

 

 

Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ