Օշոյի լավագույն խորհուրդները որոնք ձեր կյանքն էլ ավելի լավը կդարձնեն

Օշոյի ուսմունքը կարելի է ներկայացնել քաոսային խճանկարի տեսքով, որը կազմված է բուդդիզմի, յոգայի, դաոսիզմի, հունական փիլիսոփայության, սուֆիզմի, եվրոպական հոգեբանության, տիբեթյան ավանդույթների, քրիստոնեության և  բազմաթիվ այլ հոգևոր հոսանքներից, որոնք միահյուսված են իր հայացքներին:

Ինքը ՝ Օշոն, ասել է, որ ինքը համակարգ չունի, որովհետև համակարգերն ի սկզբանե մեռած են, իսկ կենդանի հոսանքները մշտապես փոփոխությունների են ենթարկվում և կատարելագործվում։

  • Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա նրանց համար բեռ է դառնում։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Իմ կարծիքով՝ ծիծաղն այնքան սուրբ է, որքան աղոթքը։
  • Մենք բոլորս էլ յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ։ Կյանքը փորձ է, որի ընթացքում մենք որոշում ենք այդ փոփոխական հասկացությունները ամեն օր։ Երբեմն լինում է այնպես, որ մենք շատ սխալ բան ենք անում, սակայն մեծ օգուտ ենք քաղում դրանից։

  • Լինում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է Ձեր դուռը։ Դա կարող է լինել միլիոնավոր տարբերակներից մեկով, այն է՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով։ Պարզապես բաց եղեք, որպեսզի լսեք այդ թակոցը։
  • Կյանքը հանելուկների և գաղտնիքների շղթա է։ Այն հնարավոր չէ կանխատեսել կամ կանխագուշակել։ Սակայն միշտ էլ կան մարդիկ, ովքեր ուրախ կլինեին առանց հանելուկների կյանք ունենալու դեպքում, քանի որ հանելուկների հետ կանհետանային նաև վախը, կասկածանքը և տագնապը։

  • Առաջին հերթին ինքներդ ձեզ լսեք։ Սովորեք հաճույք ստանալ սեփական անձի հետ մենակ մնալուց։ Այնքան երջանիկ դարձեք, որ Ձեզ այլևս չհետաքրքրի՝ ինչ-որ մեկը կգա Ձեզ մոտ, թե ոչ։ Միայն այդպիսի հոգեվիճակ ունենալուց հետո է կարելի առողջ հարաբերություններ ունենալ այլ մարդկանց հետ։
  • Եթե հարուստ եք, մի մտածեք այդ մասին, իսկ եթե աղքատ եք, լուրջ մի ընդունեք դա։ Եթե կարողանաք հասկանալ, որ կյանքը խաղ է, ապա տառապանքները չեն հասնի Ձեզ։ Սկսեք կյանքին վերաբերվել որպես ուշագրավ մի խաղի և ուրախացեք դրանով։
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ