Խմելու ռեժիմը շոգին. Ինչպես ճիշտ ջուր խմել ամռանը

Ջուրը մեր ամեն ինչն է: Առավել կարևոր է այն ճիշտ խմել ամռանը, երբ փողոցում այդքան շոգ է, փոշոտ և շնչելու օդ, գրեթե, չկա: Ջուրն ուղղակի փրկություն է ամռանը: Եթե ձեր օրգանիզմը ստանա համարժեք, իր համար անհրաժեշտ ջրի քանակը, դուք ընդհանրապես խնդիր չեք ունենա սիրտ-անոթային, նյարդային համակարգերի հետ:

Բացի այդ ամենից համապատասխան խմելու ռեժիմն առողջ և գեղեցիկ մաշկի գրավականն է: Ի դեպ, Կոննեկտիկուտ համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մարդու ջրազրկումն ուղղակիորեն ազդում է նրա տրամադրության վրա, էներգիայի պահեստի և հստակ մտածելու կարողության վրա:

Որքա՞ն ջուր է պետք խմել շոգին Մարդու օրգանիզմը կարելի է համեմատել սպունգի հետ, որի միջով անցնում է տարբեր տեսակի սնունդ և որը պետք է պարբերաբար լվանալ մաքուր ջրում՝ մեծ մարդու համար օրական 2 լ: Շոգին և հիվանդության ժամանակ պետք է ավելի շատ խմել: Ի դեպ ջուր ասելով, ի նկատի է առնվում հենց մաքուր ջուրը:

Թարմ քամած հյութերը, կոմպոտները, ապուրները, թեյը, կաթը սննունդ են համարվում է և չեն հաշվվում օրական ջրի ընդունած քանակ: Ամռանը շատացրեք խմելու ջրի քանակը, սակայն մի ստիպեք ձեզ: Խմեք, երբ ծարավանում եք: Ինչ՞ ջուր խմել ամռանը Ամառվա ջուրը, առավել ևս, շոգին պետք պարտադիր լինի սենյակային ջերմաստիճանի՝ ոչ սառը, ոչ տաք:

Ջուրն «ավելի համեղ» դարձնելու համար կարող եք նրա մեջ ավելացնել կիտրոն, լայմ, հատապտուղներ, անանուխ: Առավոտյան ավելացրեք ջրի մեջ մի կտոր կիտրոն և խմեք: Դա ոչ միայն համեղ է, այլև ամրացնում է դիմադրողականությունը: Ինչպե՞ս սովորել ջուր խմել Առաջինը, քաշեք հեռախոսային հավելված:

Ավելացնում եք նրա մեջ ձեր քաշի ու հասակի տվյալները և այն ձեզ հիշեցնում ու հուշում է, թե որքան ջուր պետք է խմեք: Երկրորդը, պահեք մեկ բաժակ ջուր ձեր աշխատանքային սեղանին: Դուք այն կխմեք օրվա ընթացքում: Քաղցավենիք ընդունելու փոխարեն խմեք ջուր:

Երրորդ տարբերակը՝ համեղ հավելում: Եթե ձեզ հաճելի չէ խմել հասարակ ջուր, ապա ավելացրեք կիտրոն կամ մի քիչ անանուխ: Իսկ եթե որևէ պատճառներով չեք օգտագործում դրանք, կարող եք մի կտոր վարունգ գցել:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ