Ինչ դիետա է պահում Մելանյա Թրամփը. Պարզվում է նա ևս որոշ ուտելիքների նկատմամբ թուլություն ունի

ԱՄՆ նախկին առաջին տիկինը գիտի գաղտնիքը, թե ինչպես  միշտ ամենուր հրաշալի տեսք ունենա:Այժմ այդ գաղտնիքը նաև մենք գիտենք: Այն շատ պարզ է երևում: Պետք է ճիշտ սնվել, սակայն ժամանակ առ ժամանակ նաև կարելի է մի կողմ քաշվել այդ առողջ սնվելու գրաֆիկից:

Մելանյա Թրամփի թուլությունը  նյույորքյան Jean Georges ռեստորանի բուրգերնեն ու տապակած հավն են և իհարկե դիետիկ կոլան: Մյուս առումներով նա բավականին խիստ է իր նկատմամբ և մի շարք կանոններ է մշակել, որին հետևում է արդեն երկար տարիներ:

Ամենակարևոր բանը, որ մենք պետք է սովորենք 51-ամյա Մելանյայից, նրա վերաբերմունքն է ճիշտ սննդի նկատմամբ: Նա չի ընկալում այն որպես դիետա, դա ապրելակերպ է, որը նա չի ցանկանում խախտել:

«Ես պարզապես սիրում եմ առողջ սնունդ, քանի որ դրանից հետո ինձ էներգետիկ, առողջ ու գեղեցիկ եմ զգում ։ Այսպիսով, ինչու պետք է հրաժարվեմ դրանից»,- մի անգամ խոստովանել է տիկին Թրամփը։

Ինչ վերաբերում է նրա ամենօրյա սննդակարգին, ապա մի քանի տարի առաջ Մելանյան տղամարդկանց մի պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախաճաշին իր մոտ բջջանյութով հարստացված վարսակի ալյուր է կամ վիտամինների և հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ մի քանի բաղադրիչներից բաղկացած սննդային սմուզի:

Այն հագեցնում է ամբողջ օրվա ընթացքում և մինչև ճաշ նա ուտելու մասին չի էլ մտածում:

Ճաշի համար Մելանյան հաճախ ձուկ կամ ծովամթերք և  բանջարեղեն է ուտում, իսկ ընթրիքի համար ‘տարբեր կանաչ աղցաններ  բջջանյութի բարձր պարունակությամբ:

Մելանյան նաև մոդելային կարիերայից մնացած սովորություն էլ ունի, օրական մոտ 3լ ջուր է խմում:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ