Աշնանն ու ձմռանը մարդիկ բախվում են գիրանալու խնդրին. Ինչպես սնվել աշնանը որպեսզի չգիրանաք

Այսօր մենք կպատմենք այն մասին, թե ինչպես հաղթել  ախորժակին եւ ինչով սնվել աշնանը, որպեսզի չգիրանաք տարվա այն եղանակին, երբ այդքան քաղցր ես ուզում ուտես: Աշնանն ու ձմռանը մարդիկ բախվում են գիրանալու խնդրին, ամռան ամիսներին հեշտությամբ կորցրած կիլոգրամները հետ են վերադառնում:

Սովի զգացողությունը հանկարծակիի է բերում և ստիպում սառնարանի վրա հարձակումներ կատարել:

Այդ ընթացքում շատ կօգնի ֆիթնեսը: Այն կբարձրացնի մկանային տոնուսը և կարագացնի նյութափոխանակությունը:

Քանի որ աշունը առատ է բանջարեղենով ու մրգերով, ապա սննդակարգում ավելացրեք դրանց քանակը: Դիետայում շատ կարևոր է ավելացնեք լոբազգիները:

Հրաժարվեք պահածոյացված մթերքներից, մայոնեզից և վնասական սնունդից:

Շատ կարևոր է, որպեսզի քչացնեք աղի օգտագործումը: Փոխարենը կարող եք ուտեստներին ավելացնել շատ համեմունքներ, որոնք նույնպես համ են հաղորդում:

Ոչ ոք չի ստիպում հրաժարվել սիրելի կոնֆետներից, բայց աշնանը դրանց այլընտրանք գտնելը դյուրին է: Ուշադրություն դարձրեք հատկապես մեղրին և հատապտուղներին: Դրանք ոչ միայն համեղ են, այլև օգտակար:

Դիետոլոգները համակարծիք են, որ աշնանը հարկավոր է սնվել օրվա ընթացքում 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Հարկավոր է սննդակարգում ներառել կաթնաշոռ, ընկուզեղեն, շիլաներ:

 

 

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ