Ինչու են մարդիկ հանդիպում իրենց ամբողջ կյանքի սիրուն այն ժամանակ երբ չեն փնտրում

Հանգամանքների հաջող զուգադիպում, թե ավելի խորը պատճառներ կան՝ ինչու է ամեն ինչ տեղի ունենում հենց այդպես, երբ չես փնտրում, գտնում ես:

Երբ խոսքը երջանիկ հարաբերությունների մասին է, հաճախ կարելի է լսել.«Ես հանդիպեսի իմ սիրուն այն ժամանակ, երբ չէի էլ  փնտրում»: Քիչ չեն հանդիպում նաև ուրիշ պատմություններ, օրինակ.«Ես խաչ քաշեցի իմ անձնական կյանքի վրա, սակայն պատահաբար հանդիպեցի նրան»:

Իրականում, նույնիսկ տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ կարող են հանդիպել ու սիրահարվել: Դա կարող է տեղի ունենալ դրամարկղի հերթի մոտ, աշխատավայրում, ընկերոջ հարսանիքին և պարզապես երեկոյան զբոսանքին:

Նման դեպքերում  տպավորություն է ստեղծվում, թե երջանկությունը հենց այնպես է ընկնում իրենց գլխին:

Իրականում կան մի քանի պատճառներ, թե ինչու են մարդիկ հանդիպում իրենց կյանքի սերը հենց այն ժամանակ, երբ ամենաքիչն են սպասում  դրան։

Երբ մարդիկ դադարում են փնտրել, նրանք՝

Չեն ձևացնում

Երբ մարդիկ դադարում են սեր փնտրել, նրանց կորցնում են իմաստը կատարյալ տեսք ունենալու կամ իրենց ձևացնել այն, ինչն իրականում չեն: Սակայն երբ չեն փնտրում, այս ամենն էլ չեն անում: Նման մարդիկ սկսում են ապրել իրենց կյանքն այնպես, ինչպես կա:

 Հանգիստ են

Երբ մարդը մնում է ինքն իր հետ, նա լարվածություն չի զգում: Նրա կյանքում ամեն ինչ գնում է իր հունով և դա նրան տալիս է հանգստություն: Ի դեպ, հանգիստ մարդը ավելի գրավիչ է դառնում: Եթե մարդը սկսում է անհանգստանալ պոտենցիալ հարաբերությունների պատճառով, ապա ավելի նյարդային է դառնում:

 Ռոմանտիկ հարաբերությունները նրանց համար փրկօղակ չեն

Որոշ մարդիկ սրբորեն հավատում են, որ ռոմանտիկ հարաբերությունները կարող են լուծել իրենց կյանքի բոլոր խնդիրները: Իհարկե,  սիրո  ուշադրության կենտրոնում  գտնվելը  նրանց  ստիպում է անտեսել այլ տագնապալի ազդակներ:

Դժվար չէ կռահել, որ ապագա հարաբերությունները, ի վերջո, հայտնվում են ոչ օբյեկտիվ սպասումների հսկայական ճնշման տակ և ձախողվում են:

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ