Ինձ որ միշտ հարցնում են ունեք կյանքի կարգախոսասում եմ չհանձնվել. Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանն ինսթագրամի իր էջում կյանքի իր կանոններից է խոսել և գրառում կատարել.

«Ինձ որ միշտ հարցնում են՝ ունե՞ք կյանքի կարգախոս,ասում եմ ՝ չհանձնվել,,,իրավիճակներից ելնելով էտ չհանձնվելը տարբեր դրսևորումներ ունի,բայց հատկապես հիմա զգում եմ դրա անհրաժեշտությունը մաքսիմալ կարեւորությամբ՝ հոգեւոր,մտավոր,բարոյական ու պատրաստվում նաև ֆիզիկականին,ներսի լույսը վառ պահելով,չնահանջելով բոլոր արժեքներից ,որոնք ժառանգել եմ,,,իսկ դրանք էնքան շատ ու լուսավոր են,որ հաստատ չարժի ձեռքերն իջեցնել ու նահանջել, որովհետև էլ տեղ չկա»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Անի Խաչիկյան (@ani___khachikyan)

Դերասանուհին այս պահին Հանրային հեռուստաընկերությամբ հաղորդում է վարում:

Նա նաև հետաքրքիր ձով է շնորհավորել Սուրբ Զատիկը.

«Կյանքի ու մահվшն , լույսի-խավարի, չարի-բարու,սևի-սպիտակի,ցավի-ամոքման, վշ տի-սփոփանքի,տխրության-ուրախության, վերջապես՝ արևածագի և արևամուտի հերթափոխն անխուսափելի է տիեզերքում ,սրանից ավելի բացարձակ ու պարզ ոչինչ չկա բացատրող իրերի դասավորությունը,հաջորդականությունն ու շրջափուլերի անհրաժեշտությունը,այդպես է եղել միշտ ու այդպես կլինի,,,թող մեր սրտերը խաղաղվեն,լռեն մեղադրանքները,խոսենք իրար լսելով ու զգույշ,գուցե այդ ժամանակ հարությունը հնարավոր լինի,գուցե դեռ չի սպառվել ներսի չարությունը,դրանից է որ արևը բացվելու ժամանակը չի,,, »,-գրել է նա:

Անի Խաչիկյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 4-ին, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության բաժնում։ Փոքր տարիքից նկարահանվել է գովազդային հոլովակներում, ապա ճանաչման է հասել դեբյուտային «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում ունեցած դերով։

Դրան հաջորդել են դերերը «Տիգրանի մոլորակը», «Բախտաբեր», «Հատուկ բաժին» հեռուստասերիալներում և «Սուպեր մամա», «Սուպեր մամա 2» հումորային ֆիլմերում, «Կյանք ու կռ իվ» դրամատիկ ֆիլմում։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ