Երկրպագուները տարերքի մեջ են. Վին Դիզելը հայտարարել է տասներորդֆորսաժի նկարահանումների մեկնարկի մասին

Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2023 թվականի մայիսին։

Ապրիլի 20-ին Վին Դիզելը սոցցանցերում հայտարարել է Ֆորսաժ-10ավտոմոբիլային մարտաֆիլմի նկարահանումները սկսելու մասին:

54-ամյա դերասանը հրապարակել է ֆիլմի լոգոն ՝ fast բառը հռոմեական շողշողացող x թվերի ֆոնին և գրել.«Ֆորսաժ-X»:


Ենթադրվում է, որ կինոնկարի թողարկումը տեղի կունենա 2023 թվականի մայիսին:
Ռեժիսորական աթոռ է վերադարձել Ջասթին Լինը, որը նկարահանել է «Ֆորսաժները» երրորդից վեցերորդ, ինչպես նաեւ անցյալ տարվա իններորդ:

Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ մշտական դերասանական կազմին են միացել այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են Ջեյսոն Մոմոան եւ Բրի Լարսոնը:Հավելենք, որ սա կլինի ոչ թե «Ֆորսաժ» — ի վերջին ֆիլմը, այլ 11-րդը։
«Ֆորսաժ»-ը ռեժիսոր Ռոբ Կոենի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Պոլ Ուոկերը, Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Ջորդանա Բրյուսթերը, Ռիկ Յունը, Չեդ Լինդբերգը, Ջոնի Ստրոնգը, Մեթ Շուլցեն, Թեդ Լևայնը, Թոմ Բերին։Նրան կոչում են Բրայան և նա տուրբինների և նիտրոարագացուցիչների ֆանատ է։ Նրա միակ նպատակը լեգենդար Դոմինիկ Տորետոյի ավտոավազակախմբի կազմում ընդգրկվելն է։

Իսկ Տորետոն նաև վտանգավոր և ապօրինի փողոցային ավտոմրցարշավների չեմպիոնն է։ Բայց դա միայն ճշմարտության մի մասն է։ Բրայանը նաև ոստիկան է, որի առաջադրանքն է շահել Տորետոյի վստահությունը, որին կասկածում են թրեյլերներից ավտոմեքենաների հանդունգն գողության համար։

Բայց որքան շատ է Դոմինիկը վստահում նորեկին, այնքան հերոսը խորանում է «ճանապարհի հրեշտակներ» իդեալի մեջ և այնքան քիչ է ուզում կատարել իր առաջադրանքը։ Եվ ահա գալիս է պահը, երբ 200 կմ/ժ արագության տակ Բրայանը պետք է ընտրություն կատարի ընկերության և պարտքի միջև։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ