Ես բախվել եմ մեծ դժվարությունների. Անի Լորակը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր դեմքը

43-ամյա Անի Լորակը (Կարոլինա Քուեք) տպավորիչ տեսանյութ է հրապարակել։ Երգչուհին   ցույց է տվել իր արտաքինի փոփոխությունները տարիների ընթացքում:

Արտիստուհու մանկությունն անցել է ինտերնատում, բայց դա կոփել է նրա բնավորությունը։  Պահիր իմ սիրտը հիթի կատարողն իր ստեղծագործական ուղին սկսել է երիտասարդ տարիքում։

Երգչուհին հայտնի է դարձել  Առավոտյան աստղ նախագծին մասնակցելու շնորհիվ։ Ավելի ուշ նա սկսել է հանդես գալ երաժշտական ստեղծագործություններով, իսկ 2008-ին փոփ-դիվային հաջողվել է երկրորդ տեղը գրավել Եվրոտեսիլում։

Այսօր աստղը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված են նրա կյանքի տարբեր փուլերը։ Այնտեղ նա շատ երիտասարդ է և շականակագույն մազերով: Նա նաև շատ տպավորիչ բեմական կերպարով է:

«Իմ կյանքում Ես բազմաթիվ անգամ դժվարությունների եմ հանդիպել։ Կային պահեր, երբ ծեծում էին ոտքերով, և թվում էր, թե ոչ ոք քեզ չի հավատում և չի աջակցում, որ ամբողջ աշխարհը քո դեմ է։

Բայց հենց այդ պահերին ես հասկանում էի՝ ոչ ոք չի կարող ազդել իմ հաջողության վրա, միայն ես կարող եմ փոխել իմ ճակատագիրը »- ընդգծել է Անի Լորակը։

Երգչուհին վստահ է, որ ուժեղացել է հենց այն բանի շնորհիվ, որ մշտապես հաղթահարել է այդ դժվարությունները, չնայած հոգնածությանը, շարժվել է դեպի իր նպատակը։ Երկրպագուները Կարոլինին աջակցել են իրենց մեկնաբանություններով։

« Դու իսկական խելացի ես: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ հրաշալի տեսք ունես: Նման հրաշալի կերպարանափոխություն դեռ չէի տեսել: Դուք ունեք բնածին տաղանդ: Ոչ մի դժվարություն չէր կարող կանգնեցնել քո հաջողությունը: Ձեր պատմությունը հիացնու է , շնորհակալություն»,-գրել են երկրպագուները:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ