Sotheby ‘ s-ի աճուրդում վաճառքի կհանվեն Chanel-ի հարյուրամյա գինիները

Հոկտեմբերի 15-ից 29-ը Sotheby ‘ s-ը պատմական աճուրդ կանցկացնի, որտեղ կցուցադրվեն Chanel Chateaux Rauzan-Ségla-ի և Chateaux Canon խաղողի եզակի գինիները:

Նորաձևության տունը աճուրդի ժամանակ կներկայացնի ավելի քան 60 հազվագյուտ սորտերի ընտրություն տարբեր ձևաչափերով՝ դասական շշից մինչև եռլիտրանոց բուտիլան:

Ավելի քան մեկ դար այդ գինիներն անձեռնմխելի էինփակ նկուղներում,և հոկտեմբերի վերջին կանցնեն մասնավոր հավաքածուների մեջ։

Chanel-ը Chateaux Rauzan-Ségla այգին ձեռք է բերել 1994 թվականին, իսկ երկու տարի անց՝ Chateaux Canon-ը Գարոննի հակառակ ափին։

«Գինեգործ լինելը նույնն է, ինչ արհեստավոր լինելը, որը համբերատար ու համակարգված կերպով իրերն է ստեղծում դարերով: Գինեգործությունը պետք է լինի արհեստագործական: Rauzan-Ségla -ի և Canon-ի հիմնական սկզբունքները հմտություն, նրբություն և ժամանակի պատշաճ արդիականությունն են:

Սրանք այն արժեքներն են, որոնք մոտ են Chanel-ի տանը: Sotheby ‘ s-ի տան առաջիկա աճուրդը ցույց է տալիս մեր գինիների աննախադեպ երկարակեցությունը: Մենք ուրախ ենք կիսել մեր հավաքածուները ամբողջ աշխարհում նուրբ գինիների սիրահարների հետ»,-ասված է տան հաղորդագրության մեջ:

 

Շատոն և Գինեգործական արդյունաբերությունը 25 տարի գտնվում էին վերակառուցման փուլում, իսկ 6 տարի առաջ նրանց կառավարիչ էր նշանակվել Նիկոլա Օդաբերան:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ