1995-ի հունվարի 16-ին Բերդ քաղաքում ծննդաբերած մայրիկ, Ձեր որդին ողջ է ու փնտրում է Ձեզ…երեխայի վաճառքի ևս մեկ դեպք


1995-ի հունվարի 16-ին Բերդ քաղաքում ծննդաբերած մայրիկ, Ձեր որդին ողջ է ու փնտրում է Ձեզ…երեխայի վաճառքի ևս մեկ դեպքը

«Տարածելը խրախուսվում է.

Այս մասին հայտարարում է Հանրապետական ծննդատանն իր երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր» շարժումը:

1995-ի հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան այլևս չի շնչում կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային, ապա կապ հաստատեք ինձ հետ։

Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։

Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։ Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!