11 տարեկանում նա կորցրեց 2 ձեռքը, իսկ ահա 20 տարի անց դարձավ ֆիլիպինցի հայտնի խոհարարը

Երբ լրացել էր  Մարիսել Ապատանի 11 ամյակը, նրա վրա են հարձակվել երկու տղամարդ, որի հետևանքով նա կորցրել է երկու ձեռքը:

Այդ ողբերգական իրադարձությունից հետ աղջկա կյանքը վերածվել է իսկական դժոխքի, սակայն նա երբեք չի ընկճվել: Այդ դեպքից հետո անցել է արդեն 20 տարի և հիմա նա ոգեշնչման աղբյուր է հազարարովր մարդկանց համար:

Նա ընտանիքի 6 երեխաներից ամենամեծն էր, և  հասկանում էր, որ չնայած ֆիզիկական խնդրին, ստիպված է օգնել ծնողներին:

Քույրերին ու եղբայրներին  ոտքի կանգնեցնելու համար  նա ստիպված էր լիովին փոխել կյանքի սովորական ռիթմը և սովորել ապրել ու կատարել բոլոր տարրական գործողություններն առանց ձեռքերի։

Նա սկսեց ուսումնասիրել հյուրանոցային  և ռեստորանային կառավարման  ու  խոհարարական արվեստը:

Երբ լրացավ Մարիսելի 21 ամյակը, նա սկսեց աշխատել Մանիլայի Edsa Shangri La հյուրանոցում:: Նա այնտեղ բավականին մեծ գումարներ աշխատեց, նույնիսկ կարողացավ վճարել  եղբայրների և քույրերի քոլեջի վարձերը:

Հետագայում աղջիկը սկսեց խոհարարական դասընթացներ վարել, որպեսզի փոխանցեր իր փորձն ու գիտելիքները  հետաքրքրասերներին:

Աղջկա հաջողությունը և  հաստատակամությունը դրդեցին շատերին աշխատել իրենց երազանքների վրա:

Ահա թե ինչ խորհուրդ է տվել նա հարցազրույցներից մեկում ֆիզիկական թերություններով մարդկանց:

-Սովորեք համառորեն։ Ցույց տվեք ձեր ծնողներին, որ դուք կարող եք հասնել ձեր երազանքին. պարզապես նպատակ դրեք և վստահ քայլեք դեպի այն ։

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ