Ֆոտոշարք. Բացառիկ լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի  հարսանիքն է:

Պսակադրությունը տեղի է ունենում Գեղարդում:

Հարսանիքի լուսանկարիչներն արդեն հասցրել են համացանցում այսօրվա ֆոտոսեսիայից որոշ լուսանկարներ տեղադրել: Նշենք, որ Հարսանիքն անցկացվում է Փարավոն ռեստորանում, ամուսնական զույգը լուսանկարվել է Քարերի սինֆոնիայում:

Նրա ընտրյալը իր նախկին մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն է:

Հարսանիքի քավորը լինելու է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ անդամ  Նարեկ Մկրտչյանն է: Նա և Պապիկյանը կուրսընկերներ են եղել:

 

Արմինե Մուրադյանի մասին շատ բան հայտնի չէ: Նրա ֆեյսբուքյան էջում գրված է, որ  սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

 

Զույգը երկար ժամանակ թաքցրել է իր հարաբերությունները, հաշվի առնելով, երևի պաշտոնական դիրքերը: Նրանց մասին հանրությունն իմացավ վերջերս, երբ արդեն նշանվել էին և արդեն Սուրեն պապիկյանն այլևս Արմինե Մուրադյանի ղեկավարը չէր:

 

Երբ Սուրեն Պապիկյանը տեղափոխվեց այլ նախարարություն, Արմինե Մուրադյանն ազատվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից և տեղափոխվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:

 

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին Ստեփանավանում:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ