Տոնական օրերի համար լավագույն աղցանը Գեղեցկուհի

Ցանկացած տնային տնտեսուհի ցանկանում է զարմացնել իր հյուրերին ինչ-որ համեղ ու անսովոր բան պատրաստելով:

Այս տոնական աղցանը ապխտած հավով, պեկինյան կաղամբով, տանձով և ընկույզով համապատասխանում է բոլոր պահանջներին: «Գեղեցկուհին» աղցանի բոլոր բաղադրիչները կատարյալ համադրվում են և ստեղծում համի ներդաշնակություն։ Վստահ եմ, որ այս աղցանը կգրվի ձեր խոհարարական գրքում, ինչպես դա տեղի ունեցավ ինձ հետ:

Բաղադրիչներ 5 բաժնի համար

Հավի ապխտած միս-300 գ

Կաղամբ պեկինյան-300 գ

Տանձ-1 հատ

Ընկույզ-50գ

Բուսական յուղ-4-5 ճ.գ

Մանանեխ հատիկավոր-2 թ.գ

Սևպղպեղ աղացած — 1 թ.գ

Աղ (ըստ ցանկության) — համտեսել

Պատրաստման եղանակը

Սկզբում կտրատում ենք պեկինյան կաղամբը երկարությամբ, այնուհետև ապխտած հավքի կրծքամիսն ու տանձը:

Որից հետո բոլր կտրտած բաղադրիչները խառնում ենք իրար, ավելացնում ենք ընկույզը: Բուսական յուղն ու մանանեխը խառնում ենք իրար և լցնում զանգվածի վրա: Վերջում ավելացնում ենք աղն ու պղպեղը:

Այն շատ համեղ է, շատ պարզ ու օգտակար: Կարելի է մատուցել և ճաշին և ընթրիքին: Ձեր հյուրերը հաստատ գոհ կմնան, նույնիսկ բաղադրատոմսը կխնդրեն ձեզանից:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ