Տեսանյութ. Միայն լսեք. Սամվել Կարապետյանի թոռնուհին տատիկին նվիրված հայերեն բանաստեղծություն է արտասանում

Օրերս Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին, նշեց ծննդյան 52-րդ տարեդարձը: Նրան բազմաթիվ բարեմաղթանքներ էին ուղղել հարսները, դուստրը՝ Տաթևիկը, ռուս շոուբիզնեսի ներկայացուցիչները , ինչպես նաև նրան ճանաչողները:

Այսօր Էթերին ինսթագրամյան իր էջում հրապարակել է  կրտսեր որդու՝ Կարենի, դստեր  բանաստեղծությունը հայերեն լոզվով նվիրված տատիկին:

«Իմ տատիկը էթերի,
շատ քնքուշ է ու բարի,
Գեղեցիկ ու հոգատար… շատ եմ սիրում ես նրան
Երբ քնիցս արթնանում,
Միշտ նրան եմ ես փնտրում
Օրս ուրախ է սկսվում,
Երբ տատիկս է ինձ գրկում…»:

Սամվել Կարապետյանն ունի 5 թոռնուհի և մեկ թոռնիկ: Մեծ որդի  Սարգիսը և Սալոմեն մեծացնում են երկու դուստրերին, երկու աղջիկ էլ ունեն Կարենն ու Լիլիթը, իսկ դուստրը՝ Տաթևիկը մեծացնում է որդուն և աղջկան: Ի դեպ, հենց աղջկա որդուն էլ անվանակոչել են պապիկի պատվին՝ Սամվել:

Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին, հաճախ է թոռնիկների լուսանկարներն ու տեսանյութերը տեղադրում իր էջում: Երեկ հրապարակել էր իր ե ամսուսնու լուսանկարնը թոռնիկների հետ:

Սամվել Կարապետյանի կինը` Էթերի Կարապետյանը, ևս զբաղվում է բիզնեսով:

Նա տարիներ առաջ բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը, որը Սամվել Կարապետյանի նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է «Best» սրահների ցանց, որը գործում է առևտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաև մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Eteri Karapetyan (@eteri_p)

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ