Տանտիրուհին տոպրակի մեջ խմորիչ ալյուր շաքար ու ջուր լցրեց. Արդյունքն ապշեցնող էր

Ֆրանսիական թխվածքները իսկական արվեստ են: Ամբողջ աշխարհի խոհարարները ձգտում են իմանալ  բագետների, կրուասանների բաղադրատոմսերի նյուանսները:

Բագետի ստեղծման վերաբերյալ մի քանի պատմություններ կան, սակայն դրանցից ոչ մեկը վերջնականորեն չի հաստատվել։

Ըստ առաջին վարկածի՝ բագետի ստեղծումը վերագրվում է Նապոլեոնյան պատերազմների դարաշրջանին: Հացթուխները հատուկ պատրաստում էին երկար և բարակ հացեր, որպեսզի զինվորները կարողանային դրանք տեղափոխել իրենց շալվարների մեջ դրած։ Այս վարկածը ամենակասկածելիներից է․ նախ՝ ակնհայտ է, որ հացը տեղափոխելու այդ միջոցը այդքան էլ հարմարավետ չէ:

Պատկերացրեք, թե ինչի կվերածվեր հացը երեկոյան ընթրիքի ժամանակ։ Բացի այդ, բագետը նախատեսված չէ երկար պահպանման համար: Այն չորանում է պատրաստումից մի քանի ժամ անց։

Ըստ մեկ այլ վարկածի՝ բագետը ֆրանսիական արտադրանք չէ: Այն ավստրիական է, իսկ ավելի կոնկրետ՝ վիեննական։ 1839 թվականին Փարիզում բացվեց «­Վիեննական հացի խանութ» և վերջինիս ապրանքներից մեկը՝ բագետը, շուտով դարձավ հայտնի և՛ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, և՛ երկրի մյուս քաղաքներում:

Այսօր կներկայացնենք ֆրանսիական հացի մի բաղադրատոմս:

Բաղադրիչներ

1ճ.գ խմորիչ

250մլ ջուր

3ճ.գ շաքար

Կես թեյի   գդալ աղ

80մլ բուսական յուղ

1 ձու

250գ ալյուր

250գ քունջութ

Մեծ տոպրակի մեջ խառնում ենք խմորիչը, ջուրը, շաքարը, աղը, յուղը և 220 գրամ ալյուրը:

Փակում ենք տոպրակը և խառնում:

Տոպրակը դնել տաք ջրով լցված տարայի վրա և թողնել 30 րոպե: Խմորի վևրա լցնում ենք 30 գրամ ալյուր և էլի խառնում: խմորը թողնում ենք ևս 1 ժամ, որպեսզի բարձրանա:

Խմորը հանում ենք տոպրակից և բաժանում 3 մասի:Ամեն մի գնդիկը երկարեցրու և հյուսք արա: Պատրաստի հյուսքի վրա ձու քսի և քունջութ  շաղ տուր: Թխիր 150 աստիճան ջերմաստիճանի տակ 40 րոպե:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ