Վիտամինների պահեստ. ինչու կանայք իրենց սննդակարգում պետք է ավելացնեն արմավ

Արմավենու ուտելի պտուղները վաճառվում են չրերի տեսքով։ Թե երեխաները, թե մեծահասակները սիրում են այս քաղցր դեսերտը. Իսկ եթե հաշվի առնենք, որ այն նաև շատ օգտակար նյութերի և ածխաջրերի համալիր է, կարող եք հանգիստ ավելացնել ձեր սննդակարգում:

Սնուցող հատկություն

Ամավները բավականին կալորիական են, 100 գ արմավի մեջ կա  75 գ ածխաջուր: Այն  ունի բավականաչափ հարուստ վիտամինային բաղադրություն՝ կալցիում, երկաթ, մագնեզիում, նատրիում, B վիտամիններ, վիտամին A: Սա օրական ամբողջական սննդարար հավաքածու է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս արմավներն օգտագործել ավիտամինոզի կանխարգելման և օրգանիզմի աշխատանքային գործառույթները պահպանելու համար:

Հակաօքսիդանտների պարունակություն

Արմավները պարունակում են հակաօքսիդանտներ: Նրանց օգուտը վաղուց հայտնի է։ Նրանք արգելափակում են ազատ ռադիկալների ավերիչ ուժը, ինչը նշանակում է, որ կանխում են օքսիդացումը։ Այն օգնում է պայքարել քաղցկեղի բջիջների, վիրուսների և վարակներիդեմ: Այն նաև օգնում է մարսողությանը:

Լավ տրամադրություն

Հակառակ այն կարծիքին, որ քաղցր վնասակար է, ամավները շատ օգտակար են, նույնիսկ դիաբետիկներին փոքր չափաբաժիններով կարելի է օգտագործել։ Ֆրուկտոզան ավելի հեշտ է մարսվում, և մարմինը սթրես չի զգում:

Մարսողական համակարգի  բարելավում

Բջջանյութը կարևոր է մարսողության գործընթացում:  Արմավներում պարունակվող մանրաթելերը կարգավորու են աղիների աշխատանքը:

 Խորհուրդ է տրվում հղիներին

Ապացուցված է, որ խուրման օգտակար է կանանց հղիության ժամանակ: Պարզվում է, որ այն կանանց մոտ, ովքեր հղիության վերջին 4 շաբաթվա ընթացքում խուրմա են օգտագործում, ծննդաբերությունն առավել անցավ է ընթանում:

Լավացնում է ուղեղի ֆունկցիան

Հետազոտություններից մեկի համաձայն` B6 վիտամինն օգնում է ուղեղի գործունեությանը: Խուրման հարուստ է այդ անհրաժեշտ վիտամինով, որն օգնում է լավացնել հիշողությունը, ուշադրությունն ու ճանաչողական ֆունկցիաները:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ