Սնվել ինչպես ղեկավար. Ինչ է ուտում Անգելա Մերկելը

Անգելա Մերկելը, թերեւս, այն սակավաթիվ պետությունների ղեկավարներից էր, որը մանրամասնորեն պատմում էր իր սիրելի ուտեստների մասին: Գերմանիայի նախկին կանցլերն ինքն էլ հաճույքով է պատրաստում, երբ նրան ազատ ժամանակ է տրվում։

Հատկապես  Մերկելի մոտ լավ է ստացվում կարտոֆիլով ապուրը և ձկնային ճաշատեսակները: Հաճախ հենց նա է գնումներ կատարում:

Սուրբ Ծնունդին նա պատրաստում է ավանդական կարտոֆիլի աղցան և սագի տապակ:Բունդեսկանցլերի սիրելի ուտեստը խոզի երշիկն է կաղամբով: Մերկելին նաև դուր է գալիս բոլոնեզի մածուկն ու ապուրները:

Մերկելի անձնական խոհարար Ուլրիխ Կերցը պատմում է, որ նա խենթանում է պանիրների համար: Ալկոհոլային խմիչքներից, ինչպես քաղաքական շոտ գործիչներ, նախընտրում է գինին, սակայն երբեք չի կարողանում   մեկ գավաթ գարեջրից հրաժարվել:

Մերկելը շատ է սիրում գերմանական խիտ ապուրները, աղցաներն ու խաղող: ընդհանրապես Մերկելը գյուղական խոհանոցի կողմնակից է, որը շատ լավ յուրացրել է նրա խոհարարը:

Առօրյա կյանքում Գերմանիայի կանցլերի մոտ  ֆիզիկական ակտիվության պակաս կա։ Նա քշու է դահուկներ, բայց չի զբաղվում ակտիվ սպորտով :Սննդի մեջ Մերկելը հավատարիմ է գերմանական ավանդական խոհանոցին, նախընտրում է սոուսով և պյուրեով նրբերշիկներ, պանրի ֆոնդյու և գարեջուր։

Ընթրիքի ժամանակ քաղաքական գործիչը բանջարեղեն է ուտում։ Գերմանիայում բնակչության շրջանում ճարպակալման մակարդակը կազմում է 25,7 տոկոս, իսկ 23,4 տոկոսը վարում է  նստակյաց ապրելակերպ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ