Սենյակային բույսերը ցողեք այս հեղուկով և նրանք կսկսեն լավ աճել

Մենք բոլորս տանը ունենք սենյակային բույսեր.ինչ-որ մեկը մի ամբողջ այգի, մյուսները`  մի քանիսը:

Եվ իհարկե բոլորիս հետ էլ պատահել է, երբ արձակուրդից կամ ճամփորդությունից վերադառնալիս տեսել ենք, որ բույսերը թառամել, խունացել են:

Մի շտապեք խուճապի մեջ ընկնել: Նախ պոկեք չորացած ծաղիկները, փորեք, թարմացրեք հողը՝ ապահովելու համար թթվածնի հոսքն արմատներ:

Բույսերին պետք է ջրել հատուկ հեղուկով, որը պատրաստված է ջրածնի պերօքսիդից և ջրից:

20մլ պերեկիսին ավելացրեք 1լ ջուր , խառնեք և դրանով ցողեք բույսերը:

Հավաստիցանում ենք, որ մի քանի օր անց ձեր բույսերը կվերականգնվեն, ավելին, կսկսեն արագ աճել:

Ծաղիկների լավ աճին խթանում է նաև գերչակի յուղը:

0.5 ճաշի գդալ գերչակի յուղին ավելացնում ենք 1լ ջուր: Այդ ամենը լցնում ենք շշի մեջ, ուժեղ խառնում, որից հետո լցնում ենք բույսերի, ծաղիկների վրա, մինչև յուղը կներծծվի:

Այս ամենն անում ենք  1-2 ամիսը մեկ անգամ: Փորձեք այս մեթոդը և կտեսնեք, թե ինչպես են գեղեցիկ ու փարթամ ծաղիկները ժպտում ձեզ ու գեղեցկացնում ձեր տունը:

Սա կարող է նաև սենյակային որոշ բույսերի պաշտպանել որոշակի հիվանդություններից: Սենյակային բույսերը մաքրում են օդը, թարմություն են հաղորդում և ամբողջ օրվա համար ապահովում մեր թթվածինը, սակայն դրանք ևս խնամքի կարիք ունեն: Կարևորն այն է, որ դա կատարվի ճիշտ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ