Որքան արժե Ջենիֆեր Լոպեսի նշանադրության մատանին

Օրերս  հայտնի է դարձել, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ամուսնանում են։ Դերասանը նրան առաջարկ է արել նշանադրության խզումից 18 տարի անց։

Նախորդ անգամ ադամանդը վարդագույն էր, իսկ այս անգամ ՝ կանաչ եւ 8,5 կարատ քաշով ։ Ի դեպ, սա աշխարհում հազվագյուտ ադամանդներից մեկն է:

Այս մատանին գնահատվում է ավելի քան 5 մլն  դոլար և իրենից ներկայացնում է փայլուն տաշվածքի մոդիֆիկացված ադամանդ ։ Ոսկերիչ Իլան Պորտուգալին Beverly Hills Diamonds-ից, որը  ստեղծել է այս մատանին, անձամբ շնորհավորել է զույգին իր սոցիալական ցանցերում:

 

±Տարօրինակ գույնի ադամանդների շարքում հագեցած երանգներով կանաչ քարերը հազվադեպ են եւ պահանջված։ Կանաչ գույնը ներդաշնակեցնում է բնությունը եւ հանգստությունը եւ ներկայացնում կյանքը, առողջությունը եւ այն կապում է հաջողության եւ բարգավաճման հետ»,-գրել է նա:

2002 թվականին Բեն Աֆլեքը Ջեյ Լոյին առաջին առաջարկն է արել ։ Նա այն ժամանակ սիրեցյալին Harry Winston-ի -ի6,1 կարատ քաշով վարդագույն ադամանդով  մատանին է նվիրել: Ի դեպ, այդ պահին այն արժեր 2,5 մլն դոլար, իսկ այժմ դրա գինը գնահատվում է 11 մլն դոլար ։ Այժմ հասկանում ենք, թե որքան արժեքավոր է այս պարգեւը այս բառի բոլոր իմաստներով: Վարդագույն ադամանդը, հիշեցնենք, ևս հազվագյուտ թանկարժեք քարերից մեկն է ։

LOS ANGELES — FEBRUARY 9: Actor Ben Affleck (L) and his fiance actress/singer Jennifer Lopez arrive at the premiere of «Daredevil» at the Village Theatre on February 9, 2003 in Los Angeles, California. (Photo by Kevin Winter/Getty Images)

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի միջեւ կրկին զգացմունքներ էին  սկսվել:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ