Շատ պարզ համեղ և մատչելի կարկանդակ. Կարելի է նույնիսկ ամեն օր պատրաստել

Այսօր կպատրաստենք կաղամբով կարկանդակ առանց խմորի: Այն շատ պարզ ու արագ է լինում, իսկ անհրաժեշտ մթերքներն էլ հասանելի են ու շատ մատչելի են, իսկ շատերի համար դրանք նույնիսկ սիրելի են: Սա հիանալի տարբերակ է նրանց համար, ում երբեք ժամանակը չի հերիքում համեղ բան պատրաստելու:

Կաղամբով ու լավաշով կարկանդակի բաղադրությունը

Լավաշ-1 հատ
Կաղամբ-500գ
Սոխ-1հատ
Գազար -1 հատ
Լոլիկ-1հատ
Աղ- կես ճաշի գտալ
Սև պղպեղէ ըստ ցանկության
Պանիր-50գ
Լցոնի համար
Ձու-1 հատ
Կաթ-250մլ
Թթվասեր-150գ
Աղ- 1/3 ճաշի գտալ
Սև պողպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում

Այն հիանալի տարբերակ է աշնանային այս եղանակի համար:Ուտեստում պարունակվող մթերքները՝ կաղամբ, գազար, սոխ, թթվասեր կապահովեն ձեզ վիտամիններով:

Կաղամբը վիտամին C-ի բնական ամբար է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան մերձարևադարձային կիտրոնում և նարնջում։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև` «հակախոցային գործոն» համարվող U (յու) վիտամինով։

Գազարը շատ օգտակար է աչքերի համար, շնորհիվ մեծ քանակության բետա կարոտինի, որը լյարդում վերածվում է A վիտամինի: Այս վիտամինը ցանցաթաղանթում վերածվում է ռոդոսպին կարմիր պիգմենտի, որն անհրաժեշտ է գիշերը տեսնելու համար:

Բետա կարոտինը բարելավում է գիշերային տեսողությունն ու պաշտպանում է աչքերի խնդիրներից` գլաուկոմա, մակուլար խնդիրներ և կատարակտ:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ