Շատ համեղ նուրբ փափուկ և բերանում հալչող բիսկվիթ. Այն իսկապես շատ լավն է ստացվում

Ո՞վ չի սիրում ուտել թեթև և նուրբ թխվածք: Էլաստիկ, փքուն, փափուկ. ահա մեր նյութի գլխավոր հերոսի բնութագիրը: Բիսկվիթի խմորն օգտագործում են տորթերի, ռուլետների, պիրոգների և ամենազանազան թխվածքների պատրաստման ժամանակ:

Բիսկվիթ պատրաստելն այդքան էլ հեշտ գործ չի: Այն ոչ բոլորի մոտ է լավ ստացվում: Որոշների մոտ այն այդքան էլ փխրուն ու փափուկ չի ստացվում, որոշների մոտ՝ համեղ, իսկ ոմանց մոտ էլ չի բարձրանում: Իսկ եթե փորձեք պատրաստել հենց այս բաղադրատոմսով, ապա միշտ դրանից կօգտվեք:

 Բաղադրությունը

3 ձու

150 գ շաքարավազ

100 մլ ձիթայուղ

125 մլ կաթ

0,5 թ.գ փխրեցուցիչ

1 թ.գ վանիլային շաքար

250 գ ալյուր

 Պատրաստման եղանակը

Ձու, շաքար եւ վանիլային շաքարը լցնել ամանի մեջ: Բարձր արագությամբ հարիչով 3 րոպե հարել: Ավելացնել կաթ, հետո բուսական յուղը, ալյուրը:

Այնքան հարել ու խառնել, որպեսզի ստացվի միատարր զանգված: Լցնել ամանի մեջ մոտ 19սմ հաստությամբ  յուղապատ թղթի վրա: Այնուհետև տեղադրել ջեռոցի մեջ:

Թխել 30 րոպե 190 աստիճան ջերմաստիճանի տակ:

Որոշ խոհարարներ խորհուրդ են տալիս սոդայի կամ փխրեցուցիչի հետ օգտագործել քացախ կամ կիտրոնաթթու, սակայն ոչ թե նախապես գդալի մեջ խառնած, այլ առանձին խմորի մեջ լցնելով:

Թխվելու ընթացում լավ կլինի ջեռոցի դռնակը չբացեք, քանի որ բիսկվիտը կարող է «նստել»: Անհրաժեշտության դեպքում բացեք միայն շատ փոքր:

Պատրաստի բիսկվիտը թողեք, որ սառչի հենց ձևամանի մեջ, ապա նոր միայն հանեք միջից:

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ