Նուրբ ու սննդարար ուտեստ հնդկաձավարով դդմիկով լոլիկով ու սնկով

Սովորական հնդկաձավարի շիլային տալ վառ ու նուրբ համ կօգնի սունկը, բանջարեղենը, տոմատի սոուսն  ու անուշահոտ համեմունքները: Հնդկաձավարը կստացվի փխրուն, առատ ու շատ համեղ: Բացի այդ այդ ամենը մեկ կաթսայի մեջ պատրաստելը շատ հարարավետ է, դուք ստիպված չեք լինի լվանալ մյուս ամանները:

Բաղադրիչներ

Հնդկաձավար-180 գ (մի բաժակ 200 մլ ծավալով)

Դդմիկ-270 գ (1 հատ)

Լոլիկ (փոքր) — 250 գ (6 հատ)

Շամպինիոններ-250 գ

Սոխ-100 գ (1 հատ)

Գազար-90 գ (1 հատ)

Տոմատի սոուս-75 գ

Աղ-համտեսել

Սև պղպեղ ‘ ըստ ճաշակի

Օրեգանո չորացրած-1 ճ.գ

Բուսական յուղ-45 մլ (3 ճաշի գդալ)

Սամիթ թարմ 4-5 ճյուղ

Պատրաստման եղանակը

Սոխն ու գազարը մաքրում ենք, կտրատու ենք խորհանարդներով:Այնուհետև լվանում ենք դդմիկը, կեղևազատում և կտրատում միջին խորհանարդներով:

Այնուհետև թավայի մեջ լցնում ենք բուսական յուղը և ավելացնում սոխը, այն տապակում ենք 1-2 րոպե, որից հետո վրան ավելացնում ենք գազարը, դարձյալ տապակու 2 րոպե: Կտրատում ենք շամպինիոները և ավելացնում զանգվածի վրա, տապակու 7 րոպե:

Ավելացնում ենք դդմիկը, տապակում 10 րոպե: Վերջում ավելացնում ենք տոմատի սոուսը, արդեն խաշած հնդկաձավարը, ու դարձյալ տապակում 10 րոպե: Վերջում ցանում ենք համեմունքները, աղը, իսկ մատուցելուց ավելացնում ենք կանաչին:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ