Նույնիսկ ամենացուրտ եղանակին նա մեզ ստիպում է ժպտալ ու երազել. Լուսինե Թովմասյանի խոստովանությունը

Դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը աստղային այն մայրիկներից է, ովքեր համատեղում է աշխատանքն ու երեխաների դաստիարակությունը:Նա նաև շատ ակտիվ է ինսթագրամում: Հաճախ է տեսանյութեր ու լուսանկարներ տեղադրում առօրյա կյանքից, հանգստից:

Օրինակ վերջերս են նրանք վերադարձել հանգստից: Լուսինեն իր հետևորդներին է ներկայացնում ընտանիքի անցուդարձը,  երեխաների մասին շատ հետաքրքիր բաներ:Նա օրերս գեղեցիկ շնորհավորել էր մայրիկի ծննդյան տարեդարձը, իսկ այսօր սիրո խոստովանություն է արել Երևանին.

«Երևանը վայելելու,սիրելու ու երջանիկ լինելու քաղաք է։Նույնիսկ ամենացուրտ եղանակին նա մեզ ստիպում է ժպտալ ու երազել»:

Անցած տարի Թովմասյանը ինսթագրամյան իր էջում գրել էր, որ գաղտնիք ունի և այն բացահայտում է: Նա իր հետևորդներին ուրախ լուր էր հայտնում: Շատերը եզրակացրել էին, որ նա երեխայի է սպասում, քանի որ ինչպես ժամանակակից մայրիկներն են անում, նա էլ փուչիկ էր պայթեցրել, որի մեջ վարդագույն և կապույտ թերթիկներ էին: Նրա հետևորդներն էլ ենթադրել էին, որ նա երկվորյակի է սպասում:

Սակայն պարզվեց խոսքը գրքի մասին է, որը թողարկվել է նրա կողմից.«Իմ կողմից հրատարակված 365օր մանկական գրքի շնորհանդեսը:Գիրքը ստեղծվել է հիշողություններ պահելու համար՝ պատմություններ, փաստեր, լուսանկարներ, փոքրիկ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում երեխայի կյանքի առաջին ամենակարևոր տարում :


Գրքի այս ձևաչափը թույլ կտա ֆիքսել երեխայի զարգացման բոլոր փուլերը, հրաշալի պահերը :Այստեղ դուք կարող եք տեղադրել ոչ միայն լուսանկարներ, այլև արձանագրել այն ամենը, ինչ տեղի է ունեցել փոքրիկի հետ ընթացիկ տարում. Այսպիսով, դուք կարող եք պահպանել արժեքավոր հիշողությունները, և դրանում Ձեզ կօգնի «365 օր առաջին մանկական գիրքը»»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ