Նիկոլ Քիդմանին երկրպագուները չեն ճանաչել. 54-ամյա դերասանուհին շատ է երիտասարդացել

Ոչ ոք կասկածի տակ չի դնում Նիկոլ Քիդմանի բնական գեղեցկությունն ու երիտասարդությունը։ Դերասանուհուն 54 տարեկանում հաջողվում է 10 տարով փոքր տեսք ունենալ ։ Նա չի ամաչում ցուցադրել իր բարեկազմ մարմինը և ցույց տալ առանց դիմահարդարման լուսանկարներ բազմամիլիոնանոց լսարանին։ Եվ դա շատ գովելի է: Սակայն նախօրեին նա զարմացրել  է իր երկրպագուներին ՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նրան պարզապես չեն ճանաչել ։

 

Կոսմետիկ  եւ վիրաբուժական միջամտությունները Նիկոլին դարձրել են անճանաչելի: Նա կանգնած է չինացի ռեժիսոր Լուլա Վանգի կողքին: Եվ թվում է, թե նա ոչ միայն սպորտով է զբաղվում և առողջ ապրելակերպ է վարում, այլև դիմում է մասնագետների միջամտություններին ։ Համենայնդեպս, դրանում վստահ են նրա բաժանորդները։

Ահա թե ինչ մտքեր է ասում Քիդմանը կյանքի մասին.

  • Մեր բոլորի աշխատանքի մի մասն է կազմում մյուսների հետ կիսվել մեր գիտելիքներով, կիսվել այն ամենով, ինչը սովորեցինք կյանքի ընթացքում: Այսպես մենք կարող ենք մարդկանց փրկել միևնույն սխալները գործելուց, կամ էլ հույս ներշնչել:
  • Ես կարծում եմ, որ կյանքի փորձը շատ ավելի կարևոր է, քան այն ֆիլմը, որը նկարահանում ես:
  • Երբեմն մեր սխալները մեր ամենամեծ առավելություններն են: Մենք այնքան շատ բան ենք սովորում դրանցից (սխալներից): Այն ամենն, ինչը քեզ հետ տեղի է ունենում և դու կարծում ես, որ դա անհաջողություն է, պարզվում է, որ իրականում մեծ, շատ մեծ հնարավարություն է:

  • Չգիտեմ՝ ապագան ինձ համար ինչ է պատրաստել, բայց ես վստահ եմ, որ պոզիտիվ կլինեմ:
  • Ես փորձում եմ անել այնպես, որ վախը չկառավարի ինձ. հենց այսպես էլ ես ընտրություններ եմ կատարում:
  • Մի փոքր հեռավորություն պահելը լավ է: Եթե դու չափից շատ ես քննարկում սերդ, այդ քայլդ կարող է վնասել այն:
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ