Յուրաքանչյուր ոք ով ունի 2 եվրո կարող է դառնալ այս առանձնատան տերը

Հազիվ թե կարողանաք հրաշալի ամառանոց ձեռք բերել դպրոցական լանչից հրաժարվելու գումարով; Սակայն այս ամառանոցը հենց այդքան էլ արժե: Այն կարող են ձեռք բերել 2 եվրոյով:

Այս տան սեփականատիրոջ անունը Դաստան Լոու է։ Դաստանն այն գնել է, որպեսզի անշարժ գույքի վա-առքից գումար աշխատի:

Բնակարանը նրան բաժին է հասել 435 հազար եվրոյով։

Դաստանը շքեղ վերանորոգում է արել, որն արժեցել է 150 հազար եվրո, և   շինությունը վաճառքի է հանել 845 հազար եվրոյով:

Սակայն անշարժ գույքի գնորդը այդպես էլ չի գտնվել։ Այդ ժամանակ Դաստանը հանճարեղ գաղափար է ունեցել ՝ վիճակախաղ, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ:

Սեփականատիրոջ խոսքով ՝ տանը տեղադրվել է բարձրակարգ սանտեխնիկա և որակյալ էլեկտրատեխնիկա։ Չնայած այն հանգամանքին, որ ինտերիերի աշխատել դիզայներները, այնտեղ դեռ աշխատանքներ են  մնացել ապագա սեփականատիրոջ համար:

Դաստանը տունը նկարագրում է որպես ընտանիքի հետ ապրելու մեծ վայր։ Այստեղ 6 ննջասենյակ, խաղասենյակ, աշխատանքային սենյակ և նույնիսկ տնային կինոթատրոն կա:

Վիճակախաղի տոմսի գինը անգլիական 2 ֆունտ է, 2 եվրոյից մի փոքր ավել:

Այն կարող են գնել կազմակերպչի  կայքում: Արդեն 181 հազար տոմս է վաճառվել:Տոմսերի առավելագույն քանակը 500 հազարն է:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ