Մի քանի դիմահարդարում որոնք նյարդայնացնում են տղամարդկանց

Տղամարդիկ դիմահարդարման իրենց տեսլականում հաճախ հայտնվում են շատ պահպանողական՝ այն, ինչ աղջիկներին թվում է գեղեցիկ ու նորաձև, ուժեղ սեռի աչքերում  մարտական գունազարդ է թվում։ Մենք պարզեցինք, թե մեյքափի որ հնարքներն են ամենից շատ զայրացնում տղաներին։

Շատ տղամարդիկ նախընտրում են բնական և աննկատ դիմահարդարում: Վառ շրթներկը, ստվերաներկն ու փարթամ թարթիչներն ավելի լավ է թողնել ընկերուհիների հետ հանդիպմանը, նրանք հաստատ կգնահատեն:

 Մուգ շրթներկ

Շրթներկի մուգ հագեցած երանգները  դուրս չեն գալիս նորաձևությունից։Սակայն միշտ չէ, որ նորաձևը դուր է գալիս տղամարդկանց: Հաճախ մութ շրթներկով կանայք տղամարդկանց աչքերում ագրեսիվ են երևում:

  Կեղծ թարթիչներ

Աղջիկների համար կեղծ թարթիչները հաճախ դառնում են իրական փրկություն, դա շատ ժամանակ է խնայում, քանի որ ամեն առավոտ պետք չէ օգտագործել  թարթիչների ներկ: Բացի այդ դրանք ավելի արտահայտիչ են: Սակայն դա ընդամենը մեզ թվում է:

Տղամարդիկ շատ շուտ են դա նկատում: Լավագույն դեպքում նա կլռի, իսկ վատագույն դեպքում խորհուրդ կտա ազատվել տիկնիկային թարթիչներից:

 Խիտ երանգավորող միջոց

Մենք՝ աղջիկներս, շատ լավ հասկանում ենք, որ առանց երանգավորող միջոցների դժվար է հասնել ցանկալի տեսքի: Սակայն տղամարդկանց դուր չճի գալիս համբուրել այն կնոջը, որի դեմքին  այդքան խիտ երանգավորող շաշկույթ կա:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ