Մի շտապեք դեն նետել նարինջի կեղևները. Տեսեք թե դրանից ինչ համեղ քաղցրավենիք է ստացվում

Եթե  դուք կամ ձեր երեխաները սիրում եք նարինջ, ապա այն ուտելուց մի շտապեք կեղևները դեն նետել: Այս հյութալի և համեղ մրգի կեղևները, որոնք բոլորը նետում են աղբարկղ, կարելի է օգտագործել հրաշալի  քաղցրավենքի պատրաստելու  համար:

Տեսեք թե դրանից ինչ համեղ քաղցրավենիք է ստացվում

Դրանցից կարելի է ամբողջ ընտանիքի համար համեղ կոնֆետներ պատրաստել: Ճիշտ է դրանց մեջ էլ ենք շաքար լցնելու, բայց դե համեմատաբար ավելի օգտակար է, քան խանութից գնածը:

Ինչպես պատրաստել նարինջի կոնֆետ

Նախ պետք է հոսող ջրի տակ լավ լվանաք նարինջները, կարելի է սպունգով մի քիչ էլ քերել:

Դա անհրաժեշտ է, որպեզսի ազատվեք հնարավոր վնասակար ծածկույթից, որոնք երբեմն կիրառվում են խանութներում մրգերին փայլ հաղորդելու համար:

Նարինջը բաժանել 4 մասի:

Այնուհետև նրբորեն հեռացրեք փափուկ՝ մրգի մասը, իսկ եթե կեղևի մասում շատ սպիտակ մաս կա, դա էլ հեռացրեք: Կարևոր է իմանալ, որ պետք է այդ սպիտակ մասն ամբողջությամբ հեռացնել,քանի որ եփվելիս այն ջեմ կդառնա:

Այնուհետև զանգվածը լցրեք սառը ջրով ամանի մեջ և դրեք թող եռա: Դրան ավելացրեք 2.5 բաժակ շաքար: Երբ արդեն եռում է, կրակը ցածրացրեք և թողեք դանդաղ կրակի վրա եռա մոտ կես ժամ, այդ ընթացքում պարբերաբար խառնեք:

Երբ արդեն կզգաք որ եղել է, հանեք տարայից և փռեք ապակե ինչ-որ ամանի վրա, իսկ վրան ցանեք շաքարի փոշի և թողեք չորանա:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ