Մատչելի ու հեշտ պատրաստվող աղցան. Այն սննդարար է ու շատ համեղ

Աղցանը, որն այսօր կառաջարկենք այլընտրանք է ծավախեցգետնով ու ձիթապտղով պատրաստված աղցանին: Այն շատ սննդարար ու համեղ է: Պահանջվող բաղադրիչներն էլ քիչ են ու մատչելի:

Օրինակ ձմռանը թարմ վարունգը կարող եք փոխարինել թթու վարունգով: Կարևորը որակով ապխտած միս ընտրելն է, չէ որ աղցանի հիմքը դա է:

Այս աղցանը կարելի է դարձնել դիետիկ: Մայոնեզն այդ դեպքում պետք է փոխարինել թթվասերով, իսկ ապխտած միսը՝ խաշած կամ ապխտած հավի կրծքամսին:

Բաղադրիչներ

Ապխտած միս-200գ

Մայոնեզ ըստ ցանկության

Սխտոր ըստ ցանկության

Վարունգ- 2 հատ

Քերած պանիր-70գ

Սամիթ

Ձու-1 հատ

Պատրաստման եղանակը

Ապխտած միսն ու վարունգը բարակ կտրատել:

Այնուհետև եփել ձուն և քերել պանրի հետ:Հետո սպտորը ճզմել, մանր կտրատել սամիթը, ավելացնել աղցանի վրա, վրան մայոնեզ լցնել ու լավ խառնել:

Սովորաբար ապխտած միսը աղի է լինում, դրա համար համեմունքներ չենք լցնում: Սակայն եթե դուք ցանկանաք, կարող եք ավելացնել:

Իսկ կծու սիրողները կարող են ավելացնել սխտորի քանակը: Այսպիսի աղցանը ոչ միայն հարմար է հյուրերին հյուրասիրելու համար, այլև սննդարար տարբերակ է ընտանիքի անդամների համար:

Բարի ախորժակ…

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ